
«Ալեք Ենիգոմշյանին տարել են ԱԱԾ». «Սասնա Ծռեր»
«Սասնա Ծռեր» խմբավորումը, որը հուլիսի 17-ից Երևանում գրավել է ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը, րոպեներ առաջ հաղորդագրություն է տարածել, ըստ որի` «Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարության անդամ, ԱՍԱԼԱ-ի նախկին անդամ Ալեք Ենիգոմշյանին «տարել են ԱԱԾ»:
Տեղեկությունը հաստատում է նաև «Հիմնադիր Խորհրդարան»-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել