
Ազատ է արձակվել ոստիկանության գնդի տարածքում գտնվող բուժաշխատողներից մեկը
«Քիչ առաջ տեղեկացանք, որ Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում մասնագիտական պարտականությունները կատարելիս պատանդ վերցված չորս բուժաշխատողներից մեկը` բուժակ Դավիթ Տոնոյանը ազատ է արձակվել»:
Այս է տեղեկացնում Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել