
Լևոն Բարսեղյանը գտնվում է ՁՊՎ-ում, այլ ոչ հիվանդանոցում
Գյումրու «Ասպարզեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն այս պահին գտնվում է Էրեբունու ձերբակալվածների պահման վայրում: Լ. Բարսեղյանի փաստաբան Հայկուհի Հարությունյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ իրականությանը չեն համապատասխանում շրջանառվող լուրերը, թե Լևոն Բարսեղյանը գտնվում է հիվանդանոցում: Փաստաբանի խոսքերով՝ ընդամենը գնացել են դատաբժշկական փորձաքննության և հետ եկել ՁՊՎ:
«Որպեսզի վստահ լինեինք, որ բերման ենթարկելու ժամանակ որևէ վնասվածք, խնդիր չունի, քննիչը նշանակել է դատաբժշկական փորձաքննություն: Ընդամենը ծնկների հատվածից էր բողոքում»,- ասաց Հայկուհի Հարությունյանը:
Փաստաբանն ասաց, որ ցերեկը Լևոն Բարսեղյանն իրեն վատ է զգացել, շտապօգնություն են կանչել, տրամադրվել է օգնություն և հիմա ամեն ինչ կարգին է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել