
Հիմնադիր խորհրդարան․ Այս պահին խուզարկություն է տեղի ունենում Ալեք Ենիգոմշյանի բնակարանում
Հիմնադիր խորհրդարանի հաղորդագրության համաձայն՝ այս պահին խուզարկություն է տեղի ունենում Ալեք Ենիգոմշյանի բնակարանում։ Հաղաորդագրության մեջ նշվում է նաեւ, որ Հյուսիսային պողոտայի հարակից տարածքից բերման է ենթարկվել Հիմնադիր խորհրդարանի աջակից Վահրամ Պետրոսյանը, որն իր անձնական մեքենայով տեղափոխում էր Ազատության հրապարակում տեղի ունեցող խաղաղ հավաքի տեխնիկան։ ՃՈ ոստիկանները բերման են ենթարկել Վահրամ Պետրոսյանին տեխնիկայի հետ միասին։ Ոստիկաններից մեկը նստել է վերջինիս մեքենայի ղեկին և հեռացել՝ տանելով տեխնիկան։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել