
«Սասնա ծռեր»-ի անդամ Արայիկ Խանդոյանը վիրավոր է
«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը 1in.am-ին քիչ առաջ հայտնել է, որ ոտքից վիրավորել են Արայիկ Խանդոյանին (Միայնակ գայլ): Թե ի՞նչ վնասվածք է ստացել՝ Ավետիսյանը դժվարացել է ասել՝ նշելով, որ դա կպարզի: Ավետիսյանը 1in.am-ի հետ զրույցում նշել է, որ եթե այդպես շարունակվի, իրենք նույնպես կդիմեն զենքի միջոցով ինքնապաշտպանության: «Մենք չենք ուզում արյունահեղություն, մենք ահաբեկիչներ չենք: Արայիկ Խանդոյանը մոտեցավ պարզելու, թե ինչ են նետում անօդաչու թռչող սարքից՝ դա արդյո՞ք ռումբ է, թե ոչ, այդ պահին դիպուկահարից արձակված կրակոցից Խանդոյանը ոտքից վիրավորվեց»,- ասել է Ավետիսյանը:
Վարուժան Ավետիսյանը չի մանրամասնել՝ արդյո՞ք այնտեղ գտնվող բժիշկները կարող են օգնել Խանդոյանին, թե ոչ՝ ընդգծելով, որ ժամանակը ցույց կտա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել