
ԱՆ. Նախնական տվյալներով՝ բուժհաստատություններ են տեղափոխվել 29 անձիք
Քիչ առաջ Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով նախնական տվյալներով շտապօգնության մեքենաներով Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել տարբեր վնասվածքներ ստացած 20, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց՝ 1, «Արմենիա» հանրապետական բժշկականկենտրոն՝ 1 և «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ 7 տուժած:
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ բժշկական հաստատությունները շարունակում են ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն բոլոր դիմողներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել