HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի Ազգային ժողովի քաղաքական ուժերի հայտարարությունը Երևանում տիրող իրավիճակի կապակցությամբ

Արցախի Ազգային ժողովի քաղաքական ուժերը, մասնավորապես՝ «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, «Հայ Հեղափոխական դաշնակցությունը», Արցախի ժողովրդավարական կուսակցությունը և «Շարժում-88» կուսակցությունը Երևանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ հետևյալ հայտարարությունն են տարածել.

«Արդեն որերորդ օրն է Արցախում մեծ անհանգստությամբ հետեւում ենք Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանում ծավալվող իրադարձություններին: Մեզ համար խորապես մտահոգիչ են վերջին օրերի զարգացումները, որոնք վտանգում են ներքին կայունությունն ու քաղաքացիական համերաշխությունը:

ԼՂՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերն անվերապահորեն դատապարտում են պետականության հիմքերը խարխլող բռնության ցանկացած դրսևորում և կոչ են անում զսպվածություն ցուցաբերել ու ձեռնպահ մնալ այնպիսի ծայրահեղ քայլերից, որոնք վնաս են հասցնում երկրի պաշտպանունակությանն ու անվտանգությանը:

Հայության համար բախտորոշ այս փուլում մենք իրավունք չունենք ստեղծելու ներքին լարվածության օջախներ: Առկա խնդիրներն ուժային ճանապարհով լուծելու փորձերը պառակտում են մեր ժողովրդին, արտաքին լուրջ մարտահրավերների պարագայում շեղում մեր հավաքական զգոնությունը՝ թուլացնելով այն ներքին անկայունության փորձություններով, իսկ դա չի կարող բացասաբար չազդել Հայրենիքի սահմանները խիզախորեն հսկող մեր ժողովրդի զավակների տրամադրության վրա:

Համոզված ենք, որ բանակցությունների ճանապարհով հնարավոր կլինի խուսափել արյունահեղությունից: Զինված խմբի անդամներին կոչ ենք անում ցած դնել զենքը եւ խնդրի հանգուցալուծումը տեղափոխել սահմանադրական դաշտ ու օրենսդրության շրջանակներ:

Մենք դիմում եւ ապավինում ենք մեր ժողովրդի խոհեմությանն ու ինքնապահպանման բարձր զգացողությանը՝ կանխելու զարգացումների հետագա սրացումը, որի հետևանքները կարող են շատ թանկ արժենալ ներկա և ապագա սերունդների համար»:

Մեկնաբանություններ (1)

Գուրգեն
Այո, բանակցությունների ճանապարհով հնարավոր կլիներ խուսափել արյունահեղությունից։ Իսկ որ կողմն է շրջվել բանակցություններից?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter