Սպանվել է ոստիկանության զորքերի ծառայող
Ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածքից զինյալ դիպուկահարի կողմից կրակ է բացվել:
«Սպանվել է ՊՊԾ գնդից 350-400 մետր հեռավորության վրա, ավտոմեքենայի մեջ գտնվող ոստիկանության զորքերի ծառայող, 1986 թ. ծնված Յուրա Տեպանոսյանը»,- գրել է Աշոտ Ահարոնյանը:
Յուրի Տեփանոսյանը ծնվել է 1986 թվականին, Երևանում:
2003 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը, 2004-2006 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
ՀՀ ոստիկանության զորքերում ծառայում էր 2011 թվականից:
Երկու դուստրերից հետո տղա էր ունեցել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել