
Սասնա ծռերի անդամ Սեդրակ Նազարյանը վիրավորվել է․ նա տեղափոխվել է հիվանդանոց
Ոստիկանության մամուլի ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը իր ֆեյսբուք էջում գրել է․ «Այսօր ժամը 9.30-ի սահմաններում ՊՊԾ գնդի տարածքից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել զինված խմբի անդամ Սեդրակ Նազարյանը, ում բուժօգնություն է ցուցաբերվել»: Ավելի վաղ Ոստիկանությունը հաղորդագրութոյւն է տարածել, նշելով, որ որ ՊՊԾ գնդի տարածքից դուրս են հանվել զինված խմբի անդամներ Ռուբեն Գրիգորյանն ու Գևորգ Մելքոնյանը։
Ոստիկանությունը նաեւ տեսանյութ է հրապարակել, որտեղ վերջիններս պատմում են այնտեղ հայտնվելու և հեռանալու հանգամանքների մասին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել