
Հիվանդանոցային բուժումը շարունակում է 17 անձ, որից 3-ը՝ ոստիկան, 2-ը՝ լրագրող
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով Երևանի բժշկական կազմակերպություններ դիմածներից դուրս է գրվել ևս 5 տուժած։ Ըստ նրան՝ այս պահին հիվանդանոցային բուժումը շարունակում է 17 անձ, որից 3-ը' ոստիկան, 2-ը' լրագրող։ Ընդհանուր առմամբ, հուլիսի 17-ից սկսված իրադարձությունների հետևանքով հիվանդանոցային բուժումը շարունակում է 25 անձ, որից 6-ը' ոստիկան, 2-ը' լրագրող, 3-ը' զինյալ խմբից։ Վերակենդանացման բաժանմունքներում են հինգը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել