HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Մեկնարկում են 31-րդ ամառային Օլիմպիական խաղերը

Օգոստոսի 5-ին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում տեղի կունենա 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը: Օլիմպիական խաղերը տարվա գլխավոր մարզական իրադարձությունն են:

31-րդ խաղերին կմասնակցի ՄՕԿ-ի անդամ 206 երկիր, ինչը ռեկորդ է, օլիմպիական դրոշի ներքո էլ հանդես կգա փախստականների հավաքականը: Խաղերը կանցկացվեն 28 մարզաձեւի 41 մրցաձեւերում, կխաղարկվի մեդալների 306 հավաքածու:

Չնայած խաղերի բացումը օգոստոսի 5-ին է, արդեն ամսի 3-ին կսկսվեն ֆուտբոլի հանդիպումները: Խաղերի փակումը տեղի կունենա ամսի 21-ին:

Հայաստանը 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում կներկայացնի 33 մարզիկ, ինչը ռեկորդ է մեր երկրի համար: Անկախացումից հետո 1992-ի Բարսելոնայի խաղերում 4 հայ մարզիկները (3 մարզաձեւ) ԱՊՀ մյուս երկրների հետ հանդես էին գալիս ՄՕԿ-ի դրոշի ներքո: 1996-ին Ատլանտայում Հայաստանը ներկայացնում էր 32 մարզիկ (10 մարզաձեւ), իսկ 2000-ին Սիդնեյում՝ 27 (9 մարզաձեւ): 2004-ի աթենքյան խաղերում հայ պատվիրակների թիվն ընդամենը 18-ն էր (8 մարզաձեւ): 2008-ին Պեկինում մերոնք 25 հոգի էին (7 մարզաձեւ), իսկ 4 տարի առաջ Լոնդոնում՝ 24 (9 մարզաձեւ):

Այս անգամ մեր 33 մարզիկները հանդես կգան 8 մարզաձեւերում՝ ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ, մարմնամարզություն, աթլետիկա, հրաձգություն, ձյուդո, ջրային մարզաձեւեր (լող): Մեր պատվիրակության դրոշակակիրը կլինի լողորդ Վահան Մխիթարյանը:

Ահա նրանք, ովքեր կներկայացնեն Հայաստանը Բրազիլիայում.

Աթլետիկա (Ամալյա Շարոյան, Դիանա Խուբեսերյան, Լեւոն Աղասյան, Լիլիթ Հարությունյան, Գայանե Չիլոյան, Գոռ Ներկարարյան)
Բռնցքամարտ (Արթուր Հովհաննիսյան, Նարեկ Աբգարյան, Արամ Ավագյան, Հովհաննես Բաչկով, Վլադիմիր Մարգարյան)
Ըմբշամարտ (Գառնիկ Մնացականյան, Դավիթ Սաֆարյան, Գեորգի Կետոեւ, Լեւան Բերիանիձե՝ ազատ ոճ, Միհրան Հարությունյան, Արսեն Ջուլֆալակյան, Մաքսիմ Մանուկյան, Արթուր Ալեքսանյան՝ հունահռոմեական ոճ)
Լող (Վահան Մխիթարյան, Մոնիկա Վասիլյան)
Ծանրամարտ (Անդրանիկ Կարապետյան, Առաքել Միրզոյան, Սիմոն Մարտիրոսյան, Ռուբեն Ալեքսանյան, Գոռ Մինասյան, Վանիկ Ավետիսյան (պահեստային), Նազիկ Ավդալյան, Սոնա Պողոսյան)
Հրաձգություն (Հրաչիկ Բաբայան)
Ձյուդո (Հովհաննես Դավթյան)
Մարմնամարզություն (Արթուր Դավթյան, Հարություն Մերդինյան, Հուրի Գեբեշյան):

Ներկայացնում ենք նաեւ 1952-ից ամառային Օլիմպիական խաղերին մասնակցող հայաստանցի մեդալակիր մարզիկներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter