
Արայիկ Խանդոյանը Վաղարշապատի ՁՊՎ-ում է
Փաստաբան Արայիկ Պապիկյանը առավոտյան տեսակցել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանին։ Ասում է՝ լավ էր, առույգ, տրամադրությունը՝ բարձր։ Չնայած Խանդոյանը հրաժարվել է բուժօգնությունունից, բայց փաստաբանը պնդել է եւ շտապ օգնություն կանչել: Բժիշկները ժամանել են ոստիկանական բաժանմունք և փոխել Խանդոյանի վիրակապը։
Ըստ փաստաբանի՝ այս պահի դրությամբ որևէ քննչական գործողություն չի կատարվել։ Այժմ նա գտնվում է Վաղարշապատի Ձերբակալվածների պահման վայրում: Փաստաբանին չեն պարզաբանել, թե ինչու են նրան բերման ենթարկել այդ ոստիկանական բաժանմունք, եւ ոչ Երևանի ՁՊՎ-ներից մեկը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել