
Արայիկ Խանդոյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը
Քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանին:Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ պատանդ վերցնելը և 235 հոդվածի 3-րդ մասով՝ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը:
Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը փոխանցեց, որ Խանդոյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել: Հրաժարվել է մեղադրանք առաջադրելու որոշման ներքո ստորագրելուց․ անգամ ցուցմունք չի տվել: «Ասաց՝ ես իմ հայրենքի համար պարտքն եմ կատարել: Ես հանգացործ չեմ»,-հայտնեց փաստաբանը:
Այս պահին Խանդոյանը պահվում է Վաղարշապատի ՁՊՎ-ում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել