HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահացել է ինքնահրկիզման փորձ արած քաղաքացին

Քիչ առաջ Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնում մահացել է հուլիսի 30-ի ուշ երեկոյան Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզման փորձ արած Քաջիկ Գրիգորյանը:

Armlur.am-ի հրապարակած այս տեղեկությունը «Հետք»-ի հետ զրույցում հաստատեց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:

Հիշեցնենք, որ Քաջիկ Գրիգորյանը ինքնահրկիզման փորձ էր արել հուլիսի 30-ին, երբ «Սասնա Ծռեր» խմբավորման պահանջները սատարող քաղաքացիները երթով շարժվել էին դեպի Բաղրամյան պողոտա և հանդիպելով ոստիկանների շարքին ու պողոտան փակած փշալարերին` որոշել էին նստացույց անել: Հավաքի մասնակիցները անմիջապես միջոցներ էին ձեռնարկել` կրակը մարելու համար, ինչից հետո տղամարդը տաքսի ծառայության մեքենայով գնացել էր հիվանդանոց` հրաժարվելով նստել ոստիկանական մեքենա:

Այսօր, Armtimes.com-ի հետ զրույցում, կենտրոնի անզգայացման և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հովհաննես Ասլանյանը ասել էր, որ այրվել է 58-ամյա տղամարդու մարմնի մակերեսի 50 և շնչուղիների 20 տոկոսը: Հաշվի առնելով քաղաքացու այլ հիվանդությունները և այրվածքների հետագա ազդեցության հնարավորությունները` բաժանմունքի վարիչը ասել էր, որ հնարավոր են բարդություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter