HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ազգային ժողովի քառօրյան վերածվեց «iPad-ամոլության» (տեսանյութ)

Ազգային ժողովի նիստերը հետզհետե ձանձրալի են դառնում պատգամավորների համար, և նրանք ճարահատյալ սկսում են օրենքներ գրելու փոխարեն անվերապահորեն հավանություն տալ կառավարության բերած ցանկացած օրինագծի: Ազգային ժողով տհաճությամբ են մտնում նաև կառավարության անդամները: Բայց, քանի որ նրանք ի պաշտոնե ստիպված են մեկ-մեկ լինել օրենսդիր մարմնում, ապահովում են միայն ֆիզիկական ներկայություն, իսկ մտքով ընդհանրապես այլ տեղ են:

Անցած քառօրյայի միակ հիշարժան պահը էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի խաղն էր, ավելի ճիշտ՝ շարիկ գլորելը: Նախարարն ի՞նչ իմանար, որ իր գործընկերոջ՝ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի iPad 2-ը և շարիկ գլորելու անմեղ զբաղմունքը պատուհաս են դառնալու իր համար:

Այդ թեման անցյալ շաբաթ այնքան էր քննարկվել Ազգային ժողվում, որ պատգամավորներից ոմանք ստիպված եղան իրենց մոնիտորները տեղահան անելով ու «պառկացնելով» iPad-ի տեսք տալ: Բարեբախտաբար, պատգամավորները դրանցով խաղեր չէին կարող խաղալ, առավել ևս՝ շարիկ գլորել, բայց գոնե այդպիսով ուշադրություն էին գրավում:

Մի քանի պատգամավորներ էլ աչքի ընկնելու համար սկսեցին իրենց հեռախոսները «բզբզել», որպեսզի լրագրողներն իրենցով էլ մեկ-մեկ հետաքրքրվեն, սակայն ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանի վարած նիստերը շատ ավելի հետաքրքիր ու զավեշտալի էին, քան պատգամավորների արարմունքը:

ԱԺ քառօրյայի վերջին օրը՝ նոյեմբերի 17-ին՝ բյուջեի քննարկման ժամանակ, Սամվել Բալասանյանը փոխանակ ասեր, որ բյուջետային քննարկումները հետաձգվում են առնվազն 4 օրով, առհասարակ ասաց, որ քննարկումներն են հետաձգվում, ինչից հետո պատգամավորները լքեցին դահլիճն ու այլևս չվերադարձան: Արդյունքում Սամվել Բալասանյանից բացի, ԱԺ-ում մնաց միայն մեկ պատգամավոր՝ նորընտիր Մուշեղ Պետոյանը:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ստիպված էր մեկ պատգամավորի համար բյուջեի քննարկում կազմակերպել և նրան դիմել «հարգելի պատգամավորներ» դիմելաձևով:

Մեկնաբանություններ (1)

ara
Mer lragroxnern el hetaqrqir mardik en: chen toxnum vor xexch u krak patgavavorner@ sharik gloren, esor kan eguc chkan. Hima mi qich lurj: Et sharik gloroxner@ voxbergakan andziq en, nranq irakanum mek xax giten- joxovrdi baxti het xax@. Dranq ete karoxanayin shariki imast@ haskanal, apa mer joxovurd@ es orin cher lini. Dranq mek nshanaban unen- MIAYN KAXIN UNENAM, UTEM PARKEM GIRANAM

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter