
Ժամկետանց վարկերի ծավալը փոքր-ինչ նվազել է
Այս տարվա մայիսին ՀՀ առևտրային բանկերի տրամադրած վարկերի ընդհանուր ծավալում ժամկետանց վարկերի կշիռը ռեկորդային ցուցանիշի էր հասել վերջին երկու տարվա կտրվածքով։ Ինչպես վկայում են Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալները (ՀՀ ԱՎԾ), մեկ ամիս անց՝ հունիսին, ժամկետանց վարկերի կշիռը փոքր-ինչ նվազել է։
Տվյալները՝ ՀՀ ԱՎԾ
Հունիսի վերջի դրությամբ վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 2 տրլն 170,931 մլրդ դրամ, որը նախորդ ամսվա համեմատ 21,624 մլրդ դրամով կամ 1%-ով աճել է։ Միայն ժամկետանց վարկերը կազմել են 46,365 մլրդ դրամ՝ նախորդ ամսվա համեմատ նվազելով 803 մլն դրամով կամ 1,7%-ով։
Այդպիսով, ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը մեկ ամսում 2,19%-ից նվազել է ու հասել 2,14%-ի։ Չնայած որոշակի նվազմանը, դրանց կշիռը այս հունիսի վերջի դրությամբ ավելի բարձր է, քան 2015-ի նույն ամսվա վերջին էր։ Տարեսկզբի համեմատ ևս այն ավելի բարձր է։
Տվյալները՝ ՀՀ ԱՎԾ
Ինչ վերաբերում է երկարաձգված վարկերին, ապա մայսի համեմատ դրանք 5,44 մլրդ դրամով կամ 4,8%-ով աճելեն։
Իսկ վարկային ներդրումների ծավալում տարադրամով վարկերը կազմելեն 1 տրլն 324,291 մլրդ դրամ, աճը՝ 8,559 մլրդ դրամ կամ 0,6%: Դրամով տրամադրված վարկերի ծավալն էլ կազմել է 681,345 մլրդ դրամ, աճը՝ 8,428 մլրդ դրամ կամ 1,2%:
Մեկնաբանել