Շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 36 անգամ
Օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 36 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայութոյւնը։
Ըստ վերջինիս տարածած հաղորդագրության՝ Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 430 կրակոց, այդ թվում 52 կրակոց դիպուկահար հրացաններից: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել