HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիում ոստիկանների գործողությունների վերաբերյալ նախապատրաստվում են նյութեր

Գյումրի քաղաքի Թատերական հրապարակում ոստիկանների կողմից առերևույթ անհամաչափ ուժ կիրառելու, լրագրողների աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր: Այս մասին հայտնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը:

Տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ 2016թ. հուլիսի 30-ին asparez.am լրատվական կայքում հրապարակվել է «Գողական անձանց սադրիչ քայլերի հետևանքով Գյումրիում կին և անչափահաս են բերման ենթարկվել, բռնության են ենթարկվել ԳԱԼԱ-ի և News.am-ի աշխատակիցները» վերտառությամբ հոդվածը, որի համաձայն նույն օրը Գյումրի քաղաքում կատարվող խաղաղ ցույցի ընթացքում տեղի է ունեցել վիճաբանություն, որի արդյունքում խաղաղ ցուցարարներն անօրինական բերման են ենթարկվել ոստիկանություն: Քայլերթի մասնակիցների հավաստմամբ` իրավիճակը հրահրել և վեճի են վերածել ոստիկանության կողմից ուղարկված քաղաքացիական հագուստով ոստիկաններ: Վերջիններս սկսել են հայհոյել եւ վիրավորել Թատերական հրապարակում հավաքված քաղաքացիներին:

Ընդհարումից հետո  ակտիվիստները արգելափակել են Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի երթևեկությունը:

Դեպքի վայր ժամանած ոստիկանության Կումայրիի բաժանմունքի ծառայողները  փողոցը փակած երիտասարդներին ուժի գործադրմամբ  տեղափոխել են հարակից մայթ, ապա ոստիկանական ուժերով բերման են ենթարկել մի շարք քաղաքացիների:

Ըստ լրատվամիջոցի հրապարակման` ակտիվիստներից զատ, մարմնական վնասվածքներ են ստացել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները: Մասնավորապես` ԳԱԼԱ հեռուստաընկերության աշխատակցին մի քանի ոստիկաններ փորձել են  բերման ենթարկել, «News.am» կայքի լրագրողը և մեկ այլ լրագրող մարմնական վնասվածքներ են ստացել, վնասվել է «Շանթ» հեռուստաընկերության տեսախցիկը: Անօրինական քաշքշուկների մեջ է հայտնվել նաև «Ասպարեզ» ակումբի նախագահը, ում ձեռքերին բռնության հետքեր են եղել:

Զանգվածային լրատվության միջոցի հիշյալ հրապարակման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter