HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Կոստանյանը հրաժարական է տվել

Այսօր «Հրապարակ»-ը տեղեկություն է տարածել այն մասին, որ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հրաժարական է տվել:

Գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը ArmLur.am-ի հետ զրույցում հաստատել է Կոստանյանի հրաժարականի մասին տեղեկությունը: Հարցին, թե որն է պատճառը, Մելքոնյանը պատասխանել է, որ Գևորգ Կոստանյանը առողջական խնդիրների պատճառով այլևս չի կարողանալու շարունակել աշխատանքը: Թե ինչ խնդիրներ են դրանք, Քրիստինե Մելքոնյանը չի մանրամասնել: 

Ավելի ուշ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է հետեւյալ հաղորդագրությունը. «Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: ՀՀ գլխավոր դատախազը Կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ առողջական խնդիրների պատճառով դիմել է ՀՀ նախագահին, խնդրելով ընդունել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ իր դիմումը: ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նաև տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի կողմից դիմումն ընդունվել է և ինքը 04.08.2016թ.-ից վայր է դնում ՀՀ գլխավոր դատախազի իր լիազորությունները»:

Մեկնաբանություններ (1)

lusik
Անառողջ կառավարության , ոստիկանության, խորհրդարանի անդամները պետք է հետևեն Կոստանյանի օրինակին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter