
Քադաֆիի որդուն ձերբակալել են. Եվրամիությունը պահանջել է արդար դատաքննություն անցկացնել
Այսօր Լիբիայի հարավում ձերբակալվել է Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդին` Սեյֆ ալ Իսլամը: Նրա նկատմամբ հայտարարված էր միջազգային հետախուզում։ Հոր սպանությունից հետո Սեյֆ ալ Իսլամը հայտարարել էր, որ մտադիր է շարունակել պայքարը Լիբիայի նոր իշխանությունների դեմ:
Նա Քադաֆիի ընտանիքի միակ անդամն էր, որի գտնվելու վայրը անհայտ էր: Սեյֆ ալ Իսլամին ձերբակալել են Նիգերիա փախչելու փորձի ժամանակ, որտեղ գտնվում է նաև նրա եղբայրը` Սաադի Քադաֆին:
Սեյֆ ալ Իսլամին մեղադրանք է առաջադրվել մարդկության դեմ հանցագործությունների համար, որոնք նա, ըստ մեղադրանքի, կատարել է Լիբիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ:
Reuters-ը տեղեկացնում է, որ Եվրամիության ղեկավարներն այսօր Լիբիային կոչ են արել արդար դատաքննություն իրականացնել Քադաֆիի որդու նկատմամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել