Անդրիաս Ղուկասյանը դեռ հացադուլի մեջ է
Հակաճգնաժամային խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը, «Հետք»-ի հետ զրույցում հայտնել էր, որ հուլիսի 28-ին Սարի թաղում տեղի ունեցած բախումների ժամանակ անհայտ անձիք բռնություն են գործադրել ամուսնու նկատմամբ՝ պատճառելով ոտքերի վնասվածքներ։
Ղուկասյանի փաստաբան Լուսինե Սահակյանը ևս ահազանգել էր, որ իր պաշտպանյալը լուրջ հետազոտությունների կարիք ունի, քանի որ ծեծի պատճառով ծնկների շրջանում սուր ցավեր և վնասվածներ է ստացել:
Բացի ստացած վնասվածքները, արդեն չորրորդ օրն է՝ Ղուկասյանը հացադուլի մեջ է գտնվում, և, «Հետք»-ին հայտնեց փաստաբանը, քաղաքական գործիչը չի պատրաստվում դադարեցնել այն:
Սահակյանը երեկ է տեսակցել Ղուկասյանին, ասում է՝ նախկինում ստացած վնասվածքի հետևանքով առաջացածը վերքը առավել է բորբոքվել, ինչպես նաև ծնկի հատվածում դեռ ցավեր ունի: Ղուկասյանին ռենգտեն հետազոտությունների են ենթարկել, սակայն դրանց արդյուքները դեռ չեն տրամադրվել փաստաբանին: «Ըստ էության, նրա առողջական վիճակում օրեցօր բացասական դինամիկ ա է գրանցվում՝ հաշվի առնելով նաև հացադուլի մեջ գտնվելու հանգամանքը»,- նշում է փաստաբանը:
Ղուկասյանը գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, խցում միայնակ է պահվում: Փաստաբանը, ոչ միայն Ղուկասյանի ներկայիս առողջական վիճակը դիտարկելով, այլև իրավական տեսակետերը հաշվի առնելով, հաստատակամ նշում է՝ նա չպետք է գտնվեր քրեակատարողական հիմնարկում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել