HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«2008-ից այս կողմ իրավապահների մեթոդները չեն փոփոխվել». փաստաբան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ լրագրողներին փոխանցեց, որ իր պաշտպանյալ Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս՝ ներկայացվել է նաև երկու ոստիկանների ցուցմունքներ: Փաստաբանն ասում է՝ չեմ զարմանա, եթե նրանք լինեն այն նույն ոստիկանները, ովքեր Հովսեփ Խուրշուդյանի դեմ ցուցմունք են տվել: Վարոսյանն ընդգծում է, որ այդ ցուցմունքները վերաբերել են նաև իր մյուս պաշտպանյալ Եղիշե Պետրոսյանին, ով Սարի թաղի դեպքերին ներկա չի եղել:

«Այս հանգամանքը չի խանգարել, որպեսզի երկու ոստիկաններից մեկը հալուցինացիաներ ունենա և բարձրախոսը ձեռքին ցուցուցումներ տալիս, Եղիշե Պետրոսյանին ևս Սարի թաղում «տեսնի»,- նշում է փատաբանը:

Ներկայացված ցուցմունքներին ծանոթանալով, փաստաբանը տպավորություն ունի, որ այն անձը, ով ոստիկաններին թելադրել է այդ ցուցմունքերը, ոչ միայն չի եղել Սարի թաղում, անգամ ջանք չի գործադրել դիտել հրապարակված տեսանյութերը:

Վարոսյանը ցուցմունքներից մեկում կարդացել է, թե ինչպես է ԱԺ պատգամավոր Զարուհի Փաստանջյանը մոտենում Աշոտ Կարապետյանին ու ասում՝ մենք հիմա քարերով հարվածելու ենք ձեզ: Փաստաբանը նշում է՝ նման ցուցմուքներ են ներկայացվել այն պարագայում, երբ տեղի ունեցողը հեռարձակվել է ուղիղ եթերով, և տեսանյութերը պահպանված են Youtube.com պորտալում:

Փաստաբանի համար ակնհայտ է, որ իրավապահների առաջ ի սկզբանե խնդիր է դրված եղել՝ ինչ գնով ուզում է դադարեցնել խաղաղ հավաքները: Վարոսյանի խոսքով՝ այս պահին կալանավորված հասարակական և քաղաքական գործիչներին երբ առաջին օրերին բերման ենթարկեցին, մտածեցին՝ որ նրանք այլևս չեն մասնակցի հանրահավաքներին: Իսկ երբ նրանք շարունակել են իրենց ակտիվ գործունեությունը, ոստիկանները ստեղծել են Սարի թաղի բախումները:

Այս բախումները Վարոսյանը համարում է զանգվածային անկարգությունների իմիտացիա, որի նպատակը անձանց ձերբակալելն ու քրեական հետապնդում իրականացնել էր:

Վարոսյանն աննախադեպ է համարում այն հանգամանքը, որ քաղաքացիներին բերման ենթարկելիս տեղափոխել են ոչ թե ոստիկանական բաժանմունքներ, այլ զորամասեր: Սա բերման ենթարկվածներին իրավական աջակցությունից զրկելու միջոց է դիտարկում: Փաստաբանը ներկա իրավիճակը համեմատում է 2008-ի մարտի 1-ի հետ, ասելով՝այդ ժամանակից իրավապահների աշխատանքի մեթոդներում որևէ փոփոխություն չի կատարվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter