ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ է նշանակվել Կարապետ Դավթյանը
Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Կարապետ Դավթյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ:
Հիշեցնենք, որ նախորդ հրամանագրով ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից ազատվել էր Հրանտ Եպիսկոպոսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել