HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակառակորդի գնդակից զոհվել է զինծառայող Միհրան Մարգարյանը

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների՝ նոյեմբերի 20-ին՝ ժամը 08:50-ի սահմաններում, հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում (Կուրոպատկինոյի ուղղություն) ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ հակառակորդի արձակած գնդակից կրծքավանդակի շրջանում ստանալով հրազենային մահացու վիրավորում՝ զոհվել է ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Միհրան Արմենի Մարգարյանը:

Շփման գծի ողջ երկարությամբ Ադրբեջանի զինված ուժերի ծավալած նախահարձակ գործողությունները, որոնք հիմնականում իրականացվում են դիպուկահար զինատեսակներից, մեկ անգամ ևս փաստում են, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն չի կատարում միջազգային տարբեր մակարդակներում տեղի ունեցած բանակցություններում ձեռքբերված հրադադարի ռեժիմի պահպանման պահանջները, այլև օր օրի առավել լկտի և սանձարձակ բնույթ է հաղորդում իր ագրեսիվ ձեռնարկումներին:

Առաջնային գծում տեղի ունեցած մահվան ելքով հերթական միջադեպը կրկին հաստատում է, որ ադրբեջանական կողմը ոչ միայն չի հարգում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը, այլև նպատակային քայլեր է իրականացնում տարածաշրջանային լարվածությունը խորացնելու ուղղությամբ: Հանգամանք, որը ղարաբաղյան կողմին ստիպում է իր հետագա գործողություններում լինել առավել կոշտ, իսկ պատասխաններում՝ համարժեք:

Մեկնաբանություններ (5)

Գոհար, զինվորի մայր
Մի տարեք առաջին գիծ մարդու միակ որդուն... արմատախիլ մի արեք մի ամբողջ տոհմ...
Գոհար, զինվորի մայր
Ինչու՞ մեր վերջի օրերի զոհերի մասին չի գրվում, թե որ զինկոմիսարյատներից էին զինվորագրվել...
Գոհար, զինվորի մայր
Սարսափեիլի է... մինչև ե՞րբ...Ինչու՞ դիպուկահարն առավել դիպուկ կրակում է հենց առավոտները... ինչու՞ լուսաբացերին մեր զինվորներն առավել պատրաստված չեն, որ խուսանավենք զոհերից...քնաթաթա՞ղ են ...
mary
iroq vor hakaharvac@ ushanume..eselum Arcaxic u ahavora es [email protected] petqa cnoxner@ vaxenalov irenc txanerin banak uxarken,te incha hakarakord@ amen varkyan xaxtuma .....amen angam espisi depqeric marmnovs doxa ancnum....
karen
2 զոհ 2 օրվա ընթացքում... իսկ հակահարվածը ուշանում է..

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter