HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծեծի է ենթարկվել «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Հարություն Աղլամազյանը

«Հիմնադիր խորհրդարան»-ը տեղեկացնում է, որ անհայտ անձանց կողմից ծեծի է ենթարկվել նախաձեռնության անդամ Հարություն Աղլամազյանը:

«Հայտնում ենք, որ այսօր աշխատավայրից որպես վկա Քննչական կոմիտե բերման է ենթարկվել Հիմնադիր խորհրդարանիր անդամ Հարություն Աղլամազյանը: Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ մի քանի ժամ այնտեղ ցուցմունք տալուց հետո տուն վերադառնալիս, իրենց տան բակի դարպասների մոտ դարանակալած երեք տղամարդ հարձակվել են նրա վրա և դաժանաբար ծեծի ենթարկել։ Այս պահին նա տեղափոխվում է Էրեբունի բժշկական կենտրոն»,- գրված է «Հիմնադիր խորհրդարան»-ի հայտարարության մեջ։

լուսանկարը` himnadir.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter