HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախազգուշացում տրանսպորտի եւ կապի նախարարին

Լոռու մարզի Օձուն գյուղ տանող ճանապարհի նախավերջին շրջադարձից` օձունցիների անվանած «Հարոնի պավարոտ»-ից սկսվող ճանապարհահատվածի հարակից լեռնալանջից հսկա քարաժայռեր են կախված: Թվում է`բնությունը զուտ ճանապարհի համար սպառնալիքներ  ստեղծելու դիտավորությամբ է քարաժայռերն անփութորեն լցրել լեռան լանջերին:

Առանց սարսափի հնարավոր չէ պատկերացնել բանուկ ճանապարհի վրա կախված հսկա այդ ժայռաբեկորների ընկնելու հետևանքները, հատկապես ճանապարհի վերջին շրջադարձում գտնվող Օձունի Ս. Սարգիս խաչքարից հազիվ 50 մ ներքև:

Խորհրդային տարիներին երթևեկելի ճանապարհների համար սպառնալիք հանդիսացող ժայռաբեկորները վերացնում էին տրանսպորտի նախարարության ալպինիստների հատուկ ջոկատները: Նրանք գալիս էին ճանապարհների անվտանգությունը վերահսկող  կազմակերպության ահազանգից հետո:

Օձունի և Թումանյանի տարածաշրջանի լեռնային մյուս ճանապարհներին թափվող քարերի վտանգներին տեղյակ է «Թումանյանի ճանապարհաշինական շահագործման ձեռնարկություն» ԲԲԸ-ի տնօրեն Սամվել Տիտանյանը:

Վերջինս, լինելով օձունեցի և մշտապես երթևեկելով այդ ճանապարհով, խիստ մտահոգված էր Օձունի ճանապարհին հարող լեռան հսկա քարակույտերի թափվելու վտանգով.«Ես դրանց մասին դեռ ամիսներ առաջ եմ տեղեկացրել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը, սակայն դեռևս ճանապարհին սպառնացող քարաժայռերի վտանգները չեն վերացվել»,- ասաց Սամվել Տիտանյանը:

Մեկնաբանություններ (1)

Տեր Վրթանես
Հուսով եմ,որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություը միջոցներ կձեռնարկի,ցավոք Ձաղիձորի ժայռերի պայթյունից առաջացած ճանապարհի անհարթություններն ու քանդված հենապատը դեռ չեն սարքել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter