HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Վարույթ իրականացնող մարմինը չի վերադարձնում Խանդոյանի ակնոցը

Արայիկ Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը ահազանգում է, որ վարույթ իրականացող մարմինը օգոստոսի 1-ին առգրավվել է իր պաշտպանյալի օպտիկական ակնոցը, և մինչ օրս հետ չի վերադարձնում:

Խանդոյանը տեսողական խնդիր ունի, փաստաբանին մի քանի անգամ խնդրել է միջնորդել, որպեսզի տրամադրեն իր ակնոցը, սակայն վարույթ իրականացնող մարմինը դեռևս չի արձագանքում. «Այս պահին գրավոր դիմում չեմ ներկայացրել, սակայն օրը մի քանի անգամ զանգահարում եմ քննիչներին, քննչական խմբի ղեկավարներ Էդիկ Հակոբյանին, խնդրում՝ տրամադրեն ակնոցը, քանի որ այն արգելված իր չէ: Մեկն ասում է՝ ԱԱԾ-ում է, մյուսն ասում՝ ՀՔԾ-ում է: Մեկն ասում է՝ ուղարկել ենք, մյուսն ասում՝ չենք ստացել: Մինչև հիմա չենք կարողանում հետ ստանալ»,- նշում է Պապիկյանը:

Ինչպես նշում է փաստաբանը՝ Խանդոյանը առանց ակնոցի չի կարող կարդալ, և չի ստորագրում իրեն ներկայացված փաստաթղթերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter