HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ոստիկանների կողմից քաղաքացիներին բռնության ենթարկելու վերաբերյալ ծառայողական երկու քննություն է ընթանում

Օրեր առաջ «Հետք»-ը հարցում էր հղել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին պարզելու՝ հուլիսի 17-ից մինչ օգոստոսի 2-ը ոստիկանների կողմից բռնության ենթարկված անձանց հաղորդումների, ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա նշանակվե՞լ է ծառայողական քննություն, թե՞ ոչ:

Հարցմանն ի պատասխան՝ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնում են, որ այժմ ծառայողական երկու քննություն է ընթանում:
Մասնավորապես՝ 2016թ. հուլիսի 17-ին զինված անձանց խմբի կողմից ՀՀ ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության Պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) ոստիկանության գնդի զավթման հետ կապված հետագա իրադարձությունների ընթացքում հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափության գնահատման նպատակով ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ 2016թ. հուլիսի 19-ին նշանակվել է ծառայողական քննություն, որի շրջանակներում քննարկվում են նաև ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիներին բռնության ենթարկելու վերաբերյալ հաղորդումներում նշված և զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տեղեկությունները:
Հաջորդ քննությունը՝ 2016թ. հուլիսի 29-ին և լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղ թաղամասում ոստիկանության ծառայողների կողմից հատուկ միջոցների կիրառման արդյունքում լրագրողների, ինչպես և այլ քաղաքացիների մարմնական վնասվածքներ ստանալու վերաբերյալ մամուլում առկա հրապարակումների կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում 2016թ. հուլիսի 30-ին սկսվել է մեկ այլ ծառայողական քննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter