HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՉԻ». Մենք էլ չենք հասկանում

«Մի բան հաստատ լավ չեմ հասկանում. քրիստոնյա ժողովուրդը ո՞նց կարող է այսքան դժգոհ լինել կյանքից»,- հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«ՉԻ». Տիգրան Սարգսյանն իսկապես ինչ-որ բաներ չի հասկանում, բայց դա նշանակություն չունի: Մեր կարծիքով' ժամանակն է նրան կաթողիկոս նանակել. թրաշը կա, ատրճանակը կա, բիզնեսները կան, մի խոսքով' պակաս բան չկա:

Ինչ վերաբերում է նրա հարցադրմանը, ապա տեղեկացնենք, որ բոլոր մարդիկ, անկախ կրոնական պատկանելությունից, պիտի օրվա ընթացքում որոշակի քանակությամբ կալորիաներ ստանան, պարզ ասած' հաց ուտեն:

Եվ եթե մի քանի կիսագրագետների տխմար կառավարման պատճառով չեն կարողանում բավարարել իրենց այդ տարրական պահանջմունքը, պիտի ոչ թե քրիստոնեական հեզությամբ աղոթեն և երկնային մանանա ակնկալեն, այլ անեն ամեն ինչ, որ վերոնշյալ կիսագրագետները փասափուսաները քաշեն կառավարման համակարգից:

Ի դեպ, հայ ժողովուրդն էլ իր հերթին լավ չի հասկանում' ո՞նց կարող են քրիստոնյա մարդիկ լափել սեփական երկիրը ու իրենց գիտակցական կյանքի մեծ մասն անցկացնել արևմտյան կազինոներում և անառականոցներում:

Մեկնաբանություններ (1)

հհ
Էս ինչ լավն էր, շուտվանից սենց չէի ծիծաղել :))))))

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter