«Բարեւ Երեւանը» իշխանություններին մեղադրում է «Ժառանգությանը» ջլատելու փորձի մեջ
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը այսօր հայտարարություն է տարածել, իր մտահոգոթյունը հայտնելով «Ժառանգություն» կուսակցության երեք անդամներին՝ Արմեն Մարտիրոսյանին, Հովսեփ Խուրշուդյանին եւ Դավիթ Սանասարյանին ձերբակալելու դրդապատճառների վերաբերյալ:
Հայտարարության մեջ նշված է, որ կուսակցությունը հասարակական եւ քաղաքական կարևոր իրադարձություններին մշտապես մասնակից է եղել՝ իր փոքրաթիվ անդամներով լինելով ժողովրդի կողքին, պաշտպանելով նրա արդար պահանջներն ու իրավունքները, ենթարկվելով հալածանքների, բռնությունների, քննադատությունների:
«Լինելով «Ժառանգության» մասնիկն ու ներկայացուցիչը Երևանի քաղաքապետարանում՝ «Բարև Երևանն» իր բողոքի ձայնն է հղում ուղղորդված բռնությունների դեմ և հարց ուղղում թե՛ ոստիկանապետին, թե՛ պետական պատկան մյուս մարմիններին՝ ինչո՞ւ են հանիրավի ձերբակալվում «Ժառանգության» վարչության անդամներն ու ակտիվիստները: Արդյո՞ք պատճառը առաջիկա ընտրությունները չեն: «Ժառանգությանը» որպես լուրջ մրցակից դիտարկելով՝ իշխանությունը այն ջլատելու, թուլացնելու նպատակ է հետապնդում:
Ավելի ուշ «Բարև Երևան» խմբակցությունը նոր հայտարարոթյուն է տարածել, պահանջելով Երևան քաղաքի ոստիկանապետի հրաժարականը, ինչպես նաև՝ պատասխանատվության ենթարկել Սարի թաղում հուլիսի 29-ին խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություններ իրագործած անձանց (ոստիկաններին և քաղաքացիական հագուստով սադրիչ-ահաբեկիչներին):
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել