HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ օլիմպիականներից չորսն այսօր կսկսեն իրենց ելույթները

Այսօր հայ մարզիկները սկսում են իրենց մրցելույթներն ամառային 31-րդ Օլիմպիական խաղերում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ կայքը:

Մրցումային առաջին օրը իրենց պայքարն են սկսում բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը և մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանն ու Արթուր Դավթյանը:

Հովհաննես Դավթյանը պայքարը կսկսի տեղական ժամանակով` ժամը 11:00-ին, Արթուր Հովհաննիսյանը` 11:30-ին, իսկ մարմնամարզիկները` 14:30-ին:

Իսկ մինչ այդ, երեկ Ռիո-դե-Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում վառվել է 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակն՝ ազդարարելով խաղերի մեկնարկը:

Մոտ 74 հազար հանդիսական է ներկա գտնվել Հարավային Ամերիկա մայրցամաքում առաջին անգամ անցկացվող խաղերին։ Ըստ ՀԱՕԿ կայքի, մինչ կսկսվեր պաշտոնական մասը, կազմակերպիչները ժամանակակից համակարգչային ձևավորումների միջոցով ներկայացրել են Բրազիլիայի պատմությունը։

Այնուհետև, աշխարհի 205 պետության մարզիկները պատվո շրջան են կատարել մարզադաշտում։ Հայաստանի դրոշը տանում էր լողորդ Վահան Մխիթարյանը։

Ողջույնի խոսքով մարզիկներին են դիմել ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը և «Ռիո-2016»-ի կազմկոմիտեի նախագահ Կառլոս Նուզմանը՝ կոչ անելով մարզիկներին հավատարիմ մնալ օլիմպիական գաղափարախոսությանը։ 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը վառելու պատիվը տրված էր Վանդերլայ Կորդերո լա Լիմային՝ Օլիմպիական խաղերի բրոնզե և «Պիեռ դե Կուբերտեն»-ի անվան մեդալակրին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter