HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Վերահսկիչ պալատը և հայկական «հրաշքը» էներգետիկայում

«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն, 2009 թ. արդյունքներով ունենալով 529280000 դրամ զուտ շահույթ (հաշվի առած ավելացումները), հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 114-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջը, շահութաբաժին չի վճարել պետական բյուջե: 2010 թ. արդյունքներով «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերությունը չնայած ունեցել է 966123000 դրամ զուտ շահույթ (հաշվի առած ավելացումները), սակայն դարձյալ նույն հիմքով շահութաբաժին չի վճարել:

Ի դեպ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության համակարգում 2009 թ. գործել է 50 և ավելի տոկոս պետական բաժնեմաս ունեցող 19 բաժնետիրական ընկերություն, սակայն տվյալ տարվա գործունեության արդյունքում պետական բյուջե վճարված շահութաբաժինը կազմել է ընդամենը 18720400 դրամ: Երկրի ղեկավարությունն այս փաստի կապակցությամբ, կարծում ենք, պետք է մտածի, շատ խորը մտածի:

«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն, 2009 թ. արդյունքներով ունենալով 529280000 դրամ զուտ շահույթ (հաշվի առած ավելացումները), հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 114-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջը, շահութաբաժին չի վճարել պետական բյուջե: 2010 թ. արդյունքներով «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերությունը չնայած ունեցել է 966123000 դրամ զուտ շահույթ (հաշվի առած ավելացումները), սակայն դարձյալ նույն հիմքով շահութաբաժին չի վճարել:

Ի դեպ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության համակարգում 2009 թ. գործել է 50 և ավելի տոկոս պետական բաժնեմաս ունեցող 19 բաժնետիրական ընկերություն, սակայն տվյալ տարվա գործունեության արդյունքում պետական բյուջե վճարված շահութաբաժինը կազմել է ընդամենը 18720400 դրամ: Երկրի ղեկավարությունն այս փաստի կապակցությամբ, կարծում ենք, պետք է մտածի, շատ խորը մտածի: Լավ, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի կողմից շահութաբաժին չվճարելը մի կերպ հասկացանք, բայց այդ ընկերությունը, ինչպես նաև համակարգի բազմաթիվ ընկերություններ, ընդհանուր առմամբ, տասնյակ միլիոնավոր դրամների հարկերն ինչո՞ւ չեն վճարել: Սա չի՞ նշանակում արդյոք, որ մեր երկրում ֆինանսական կարգապահության մակարդակը շատ ցածր է:

Նույն՝ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի 2010 թ. ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների ստուգմամբ ՎՊ-ն պարզել է, որ ոչ նյութական ակտիվների և հիմնական միջոցների մաշվածության (կապիտալ բնույթի ծախսեր) ոչ ճիշտ հաշվարկի հետևանքով պետական բյուջե պակաս է վճարվել 22400000 դրամ շահութահարկ, որը «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի կողմից ենթակա է վերականգնման պետական բյուջե, իսկ հարկերի վճարման ուշացման օրերի համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսվում է հաշվարկել տույժ:

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի ֆինանսատնտեսական գործունեության արդյունքում պետական բյուջեի նկատմամբ հարկերի և սոցիալական վճարների գծով հաշվարկված պարտավորությունների ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը Իրան-Հայաստան 3-րդ օդային գծի «Նորավան» ենթակայանի նախագծման աշխատանքների համար Իրանի Իսլամական Հանրապետության «Սանիր» ընկերությանը 2010 թ. մարտի 22-ին վճարել է 40000 ԱՄՆ դոլար, որը վճարման օրվա դրությամբ համարժեք է եղել 16107200 դրամի: ՎՊ-ի հավաստմամբ՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն խախտել է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները, այսինքն՝ վճարած գումարից չի հաշվարկել և պետական բյուջե չի գանձել ոչ ռեզիդենտի շահութահարկը և ավելացված արժեքի հարկը, համապատասխանաբար՝ 1789700 դրամ և 3579400 դրամ: Այսպիսով «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից պետական բյուջե վերականգնման է ենթակա 5369000 դրամ: Բացի դրանից՝ հարկերի վճարման ուշացման օրերի համար այս դեպքում ևս ՀՀ օրենսդրությամբ նախատեսվում է հաշվարկել տույժ:

«Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը 2010 թ. ապրիլ և մայիս ամիսներին «վերաարտահանում» մաքսային ռեժիմով կատարել է մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների հաշվանցում և ՀՀ տարածքից ապրանքների արտահանման ժամանակ պետական բյուջե չի վճարել 9900000 դրամ ավելացված արժեքի հարկ, որը «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ կողմից ենթակա է վերականգնման պետական բյուջե, իսկ հարկերի վճարման ուշացման օրերի համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսվում է հաշվարկել տույժ:

«Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ի ֆինանսատնտեսական գործունեության ստուգմամբ ՎՊ-ն պարզել է, որ ընկերության կողմից 2009 թ. մինչև 2010 թ. նոյեմբեր ամիսը ՀՀ ներմուծված 42839500 դրամ մաքսային արժեքով ապրանքների համար չի հաշվարկվել և պետական բյուջե չի գանձվել 4283900 դրամ ոչ ռեզիդենտի շահութահարկ, որը «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ կողմից ենթակա է վերականգնման պետական բյուջե, իսկ հարկերի վճարման ուշացման օրերի համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսվում է հաշվարկել տույժ:

Մեկ այլ օրինակ. «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ն պետական բյուջե պակաս է վճարել 1 մլն 949400 դրամ շահութահարկ: Ամփոփելով նշենք, որ 2009 և 2010 թթ. համակարգի 50 և ավելի տոկոս պետական բաժնեմաս ունեցող բազմաթիվ ընկերություններ, խախտելով «Շահութահարկի մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքների պահանջները, պետական բյուջե պակաս են վճարել, ընդհանուր առմամբ, առնվազն 43902400 դրամ, որը ենթակա է վերականգնման:

Թերևս առավել ուշագրավ է հետևյալը. ՎՊ-ի տեղեկացմամբ՝ 2010 թ. համակարգի 50 և ավելի տոկոս պետական բաժնեմաս ունեցող ընկերություններից յոթի գործունեության արդյունքում արձանագրվել է, ընդհանուր առմամբ, 4939224000 դրամի վնաս: Վնասով են աշխատել «Երևանի ՋԷԿ», «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր», «Հայգազարդ», «Բարձրավոլտ էլեկտրացանցեր», «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն», «Մեծամորէներգաատոմ», «Ընդունելությունների տուն» ընկերությունները:

Նկատենք, որ այսպիսի «հրաշքների», թերևս, միայն Հայաստանում կարելի է հանդիպել (մերն ուրիշ է): Ախր էներգետիկայի համակարգի ընկերությունները, օրինակ, նույն «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր», «Բարձրավոլտ էլեկտրացանցեր», «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ներն ինչպե՞ս կարող են նման ահռելի վնաս ունենալ, երբ նրանց գործունեությունը, հնարավորությունները նույնիսկ թույլ են տալիս մտածել լուրջ շահույթների ստացման մասին: Այս առումով համառոտ ներկայացնենք, օրինակ, «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի գործունեությունը:

Վերոնշյալ ընկերությունը ներկրում է բնական գազ «Իրանի ազգային գազի արտահանման ընկերությունից» և դրա դիմաց Իրանի Իսլամական Հանրապետություն է արտահանում էլեկտրական էներգիա՝ 3,0 կՎտժ՝ 1 խմ բնական գազի հաշվով, ինչպես նաև ներկրում է էլեկտրական էներգիա և փոխարենը արտահանում է բնական գազ «Վրաստանի միջազգային էներգետիկ կորպորացիա» կազմակերպությանը՝ 1 խմ բնական գազի դիմաց 4,5 կՎտժ հարաբերակցությամբ:

Միաժամանակ, Իրանից ներկրված բնական գազով արտադրված էլեկտրաէներգիայի մի մասը (իրանական կողմի հետ կնքված պայմանագրից դուրս կամ ավելացած մասը) «Երևանի ՋԷԿ» ընկերությունն առաքում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ: Բացի դրանից, ընկերությունն արտադրում է ջերմային էներգիա «Նաիրիտ գործարան» ՓԲԸ կարիքների համար: Չնայած այս ամենին՝ «Երևանի ՋԷԿ» ընկերությունը 2009 թ. ներկայացրել է 1302793000 դրամի, իսկ 2010 թ.՝ 3016882000 դրամի վնաս: Ընկերության վնասն առնվազն անհասկանալի է, և տպավորություն է առաջանում, որ ՎՊ-ն խորամուխ չի եղել նշված «հրաշքի» գաղտնիքը պարզելու հարցում:

Արթուր Հովհաննիսյան

Մեկնաբանություններ (2)

SIMON
AMEN VOLORTUM TALAN E DRA HAMAR EL SOCIALAKAN VOCH MI XNDIR LIARJEK LUCUM CHI GTNUM
GAGIK
PETK CHI GREL MIAJN VOR HARKER@ CHI VCHARUM,,,,NSHEK TE UM GRPANN E GNUM,,,ENTADRUM EM VOR KOCHARYAN@ SRANIC ANMAS CHI MNACEL,,,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter