Տուժածների բժշկական օգնությունը կազմակերպվում է անվճար
Հուլիսի 17-ին ՊՊԾ գունդր գրավելուց հետո, տարբեր օրերին բախումներ տեղի ունեցան քաղաքացիների և ոստիկանների միջև: Արդյունքում՝ քաղաքացիները տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ, կոտրվածքներ և վիրավորումներ ստացան:
Նրանցի ոմանք դեռևս չգիտեին՝ ով պետք է վճարի իրենց հիվանդանոցային ծախսերը, քանի որ որևէ մեկը չի արձագանքում իրենց այդ մտահոգությանը:
Մասնավորապես՝ Աիդա Սարգսյանը հուլիսի 20-ին ստացել էր բեկորային այրվածքներ, սակայն հիվանդանոցից դուրս գրվելիս որևէ մեկը չէր պարզաբանել, թե ինչպես է կազմակերպվելու նրա հիվանդանոցային ծախսերի մարումը: «Հետք»-ի հետ զրույցում Աիդան հայտնել էր, որ միայն Մնացական Ալեքսանյանի հիվանդանոցից դուրս գրվելուց, կտեղեկանան ծախսերի վճարման մասին, քանի որ իրենց ծախսերը միասին են: Այնինչ, Մնացականը դեռ շարունակում է բուժումը:
Մնացական Ալեքսանյանը ևս «Հետք»-ի հետ զրույցում մանրամասնել էր, որ վիրահատական և բժշկական ծախսերն ապահովվելու մասին մի քանի անգամ բարձրաձայնել է: Սակայն, նրա խոսքով, իրավասու մարդ չկա, որպեսզի կարողանան հստակ պատասխանել, թե այն ով պետք է վճարի:
Ոստիկանների ծեծի արդյունքում ծնոտը կոտրած Արսեն Թադևոսյանը ևս «Հետք»-ի հետ զրույցում հայտնել էր, որ սպասվող վիրահատական ծախսերը հոգալու կապակցությամբ իրեն որևէ մեկը չի զանգահարել և չգիտի՝ վիրահատությունը պետպատվերի՞ շրջանակներում կլինի, թե՞ անձամբ պետք է հոգա:
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հաղորդելով, որ տուժածների բժշկական օգնությունը կազմակերպվում է անվճար:
«Եվս մեկ անգամ տեղեկացնում եմ, որ Երևանում հուլիսին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով տուժած բոլոր քաղաքացիների բժշկական օգնությունը և սպասարկումը ՀՀ առողջապահության նախարարի հրամանով (No 2443 Ա) կազմակերպվում է պետության կողմից երաշխավորված կարգով՝ անվճար հիմունքներով։
Խնդիրներ, դժգոհություններ առաջանալու դեպքում դեմել նախարարության թեժ գծին՝ (+374 10) 52-8872 հեռախոսահամարով»,- մանրամասնել է Անահիտ Հայթայանը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել