2016թ. հունվար-հունիսին հանրապետություն է ժամանել կես միլիոն զբոսաշրջիկ
Համաձայն ՀՀ ԱՎԾ հրապարակած տվյալների՝ 2016թ. հունվար-հունիս ամիսներին հանրապետություն է ժամանել 501 հազար 118 զբոսաշրջիկ: Համեմատ 2015թ. նույն ժամանակաշրջանի, ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թվաքանակը 2.4 տոկոսով աճել է:
2016թ. հունվար-հունիս ամիսներին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 470 հազար 693 մարդ: Այս ցուցանիշը, համեմատ 2015թ. համապատասխան ժամանակաշրջանի, աճել է 1.2 տոկոսով:
Մեր նախորդ հրապարակումներից մեկում «Արմենիա թրավել+» տուրիստական գործակալության տնօրեն Հայկ Գրիգորյանը, դիտարկելով իրենց գործունեության ցուցանիշները, արձանագրել էր, որ 2015 թվականի առաջին ամիսների համեմատ՝ 2016-ին ՀՀ-ից մեկնող զբոսաշրջիկների թիվը գրեթե 10 տոկոսով կրճատվել է։ Ճամփորդողների թվի անկումը նա գլխավորապես պայմանավորում էր աճող գործազրկության, քաղաքացիների սոցիալ-տնտեսական պայմանների վատթարացման և արտագաղթի հետ։ Սակայն որպես գլխավոր պատճառ դիտարկում էր ապրիլյան պատերազմը:
Լուսանկարը` Երանուհի Սողոյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել