
Ռիո-2016. բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը պարտվեց
31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային առաջին օրը բռնցքամարտի` Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Հովհաննիսյանը պարտությամբ մեկնարկեց։
Տղամարդկանց թեթև քաշային կարգի առաջին մենամարտում Հովհաննիսյանի մրցակիցը 20-ամյա Սամուել Կարմոնան էր։ Երեք մրցափուլերի արդյունքում հաղթեց իսպանացի մարզիկը 3-0 հաշվով։
Օլիմպիական խաղերի մրցումային առաջին օրը դեռևս պայքարի մեջ կլինեն ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը և մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Հարություն Մերդինյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել