HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռիո-2016. ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը դուրս մնաց հետագա պայքարից

Ամառային օլիմպիական խաղերի մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտավ ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը։

Վերջինիս առաջին մրցակիցը ավստրիացի Լուդվիկ Պայշերն էր։ Առանց մեծ դժվարության՝ ընդամենը 27 վայրկյանում, նա հաղթեց մրցակցին։ Երկրորդ գոտեմարտում հայ ձյուդոյիստը մրցում էր ռուս Բեսլան Մուդրանովի հետ։ Դավթյանը զիջեց մրցակցին 0-1 հաշվով։

Քիչ ավելի ուշ պայքարի մեջ կմտնեն մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Հարություն Մերդինյանը։

Իսկ Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը, պարտվեց առաջին իսկ գոտեմարտում։ Հաղորդում է ՀԱՕԿ-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter