HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարուժան Ավետիսյանը Վարդաշեն ՔԿՀ-ից կոչով դիմել է երիտասարդությանը

Հիմնադիր խորհրդարանը տարածել է Սասնա Ծռեր խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանի կոչը երիտասարդությանը Վարդաշեն ՔԿՀ-ից․

«Սիրելի երիտասարդներ, 

Թրքաբարո վարչախումբը ոտնահարել է մեր բոլոր սրբությունները: Միայն այն, որ հայ ազատագրական զինյալ պայքարի ռահվիրաններից մեկը, Մոնթե Մելքոնյանի մտերիմ ընկեր և գաղափարա-քաղաքական գործիչ Ալեք Ենիգոմշյանը շինծու մեղադրանքով կալանավորված է, խոսում է Հայաստանում թրքաբոլշևիկյան տիրապետության մասին:

Ալեք Ենիգոմշյանը մեր դարավոր ոսոխի դեմ զինյալ ազատագրական պայքարի ընթացքում կորցրել է տեսողությունը և ձեռքը, սակայն մնացել է Հայրենիքի պաշտպանության դիրքերում և՝ որպես հայի անկոտրում ոգու օրինակ ու հաղթանակի փարոս բոլորիս համար:
Եթե բանտարկված է Ալեք Ենիգոմշյանը, ուրեմն, բանտարկված է Հայրենիքը, նրա ազատությունն ու արժանապատվությունը: 
Հայ երիտասարդություն, դու չես կարող գլուխդ բարձին դնել և ապրել առօրյա կյանքով, քանի դեռ Ալեքը տանջվում է չեկիստական բանտում:
Սասնա Ծռեր խմբավորման անունից և Ալեքի հայրենանվեր կենսագրության հանդեպ պարտքի իրավունքով կոչ են անում ոտքի ելնել և օր ու գիշեր հանգիստ չտալ թրքաբարո վարչախմբին՝ հատկապես Նալբանդյան փողոցի տխրահռչակ շենքի մոտ, և պարտադրել, որ նա ազատ արձակի մեր կենդանի լեգենդին»:

Վարուժան Ավետիսյան
Վարդաշեն ՔԿՀ
06.օգոստոսի 2016թ

Մեկնաբանություններ (10)

Որ - բավակա՜ն է
Հ.Շ. դու վերջնականապես ցույց տվեցիր քո դեմքը: պարզ և հասկանալի, ավելին պետք էլ չի նույնիսկ, որ հասկանլի դառնա ու ամբողջանա քո գործունեության հեռահար նենգ նպատակները: Հին երգդ հանակարծ նորից չերգես թե՝ տեսեք տեսեք ես հոս Հայրինքին և Արցախին մեջ ինչեր ըրած եմ: Արդեն պարզ են նպատկներդ: Իսկ հիմա դու քեզ մի պահ ականջ դիր ու եթե մտավորդ ներում է փորձիր հասկանալ թե ինչ հակասության մեջ ես ընկել: Քո կարծիքով Ալեքը էդքան խելք չունի հա՞: Իրեն խաբել քաշել ե՞ն: Այսօր բոլորիս համար էլ ակնհայտ է որ եթե Մոնթեն էլ ողջ լիներ նա էլ էր այսօր Ժիրայրի հետ բանտում լինելու: Հիշիր որ ստահակներին հերսները մեռած են պետք: Վարուժանի կոչը վերաբերվում է երիտասարդությանը ովքեր դեռ չեն վարակվել ստահակության վիրուսով ու որ մերօրյա հերոսներին կարողանանք մեր մեջ ողջ-առողջ տեսնել որպես առաջնորդ այլ ոչ թե գերեզմաններում նրանց «փայփայել»: ......................... Ա՜խ, ի՛մ ժողովուրդ, Ես դեռ չկայի՜, Բայց կտրիճ որդիք մի՞թե քիչ կային, Որ - հողի՜ տակից - զենք էին պեղում Եվ քո արյան դեմ սև արյուն հեղում: Սասո՜ւնը... Արդեն ո՞րերորդ անգամ Նորից տեր դարձավ նոր Դավիթ մանկան, Որ - ինչո՞ւ սակայն - Կոչվեց... Անդրանիկ: Ահեղ ջարդերի ճարակող բոցում Ամեն սասունցի դարձավ Սասնա ծուռ, Սասնա տուն դարձավ ամեն ընտանիք, Սասնա դյուցազուն՝ թե՛ մեծ, թե պուճուր, Որ - բավակա՜ն է - Քառսունծամ կույսեր, հարսներ արմաղան Օսմանցու համար էլ երկանք չաղա՛ն, Որ - բավակա՜ն է..
Հ.Շ.
«Որ - բավակա՜ն է»-ին՝ Ես իմ դէմքս երբեւիցէ չեմ պահած: Այդպէս կը լինէր, եթէ վերեւ արտայայտած կարծիքիս հակառակը երբեւիցէ արտայայտած լինէի: Գտիր նայինք այդպիսի բան մը, եթէ կարող ես, յաջողութիւն: --- Հայրենիքի եւ Արցախի մէջ իմ վաստակս ես երբեք չեմ փառաբանած, պարզապէս՝ յայտնած եմ, որպէս տեղեկութիւն, ա՞յդ ալ մեղք մըն է արդեօք... --- Իսկ այդ «Մոնթեն եթէ ողջ լիներ»-ը յատկապէս անհեթեթ հանկերգ մըն է. ոչ ոք կարող է գիտնալ թէ ան ինչ կ'ընէր կամ չէր ըներ, եթէ ողջ ըլլար: --- Ձեր հիմնական խնդիրը այն է որ կը կարծէք թէ Բացարձակ Ճշմարտութեան բացառեալ տէրը միմիայն դուք էք: --- Քու այդ փառաբանած հանցագործներդ, մի ամսվա մէջ, աւելի վնաս բերին Հայութեան եւ Հայրենիքին, քան թէ Հայաստանի ցարդ երեք յաջորդական կառավարութիւնները: Եւ իրենք է որ հատկապէս վատթարացուցին Արցախին սպառնացող վտանգները: --- Իրոք տեսողութեան պակաս շատ կա, այս պատմութեան մէջ:
Հ.Շ.
Յ.Գ. Ալեքը խելք ունի, սակայն տարիքի եւ առողջութեան ազդակը կա, եւ զինք գործածողները խորամանկութեան վարպետներ են: Նաեւ, ան խոցելի դարձաւ երբ փաստօրէն մեկուսացաւ իր անցեալի - լուրջ, խելացի եւ վստահելի - ընկերներէն, գործընկերներէն, իսկական զէնքի եղբայրներէն: Ի դէպ, ո՞ւր են անոնք... (Ողջերի մասին է խօսքս, անշուշտ...)...
Սիրանուշ
Խնդրում եմ ինքդ քեզ զսպես ու այլևս չգրես, այս մարդը, որ քո հետ բանավեճի մեջ է, գրականությունից մեջբերումներ է անում, որ դու լավ հասկանաս, որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի ու իրավիճակներն էլ կրկնվում են, նոր Սարդարապատ է հասունանում, այնպես որ ավելորդ մի հոխորտա, հանգիստ տեղդ նստի
Հ.Շ.
Սիրով, Սիրանուշ: Ուրեմն ես լռեմ, քանի որ իրաւունք չունեմ խօսելու: Լռեմ, եւ լսեմ միայն: Այդ է՝ Հայաստանում իսկական ժողովրդավարութիւն եւ ազատութիւն պահանջողների կեցվածքը... Պարզ է:
Հ.Շ.
թէ որ «հանգիստ տեղդ նստի» չի նշանակում՝ լռէ. նոյնիսկ՝ մի շարժիր !, կամ ել՝ Հայաստան մի գար, արդեօք «բավական է» ի՞նչ է նշանակում... իսկ եթէ պահանջվում է խօսքի եւ կարծիքի ազատ արտահայտության սահմանափակում, այդ լինելու է միակողմանի՞... միմիայն անոնց դէմ՝ որոնք չափավոր եւ հաւասարակշռված կեցվա՞ծք ունեն... չեմ կարծում որ Սեւակը համաձայն կը լինէր... նորէն ալ, ես ի՞նչ գիտեմ... (ոչ իրականությունից, ոչ ել մանաւանդ բանաստեղծությունից...)
Արդեն իրո՜ք բավական է
Հ.Շ., Սիրանուշը քեզ լռեցնելու փորձ չի անում, նա ԽՆԴՐՈՒՄ Է քեզ լռել, որ կարողանաս հասկանալ: Բա՜վ է համատեքստից կտրված լղոզված տրամաբանությամբ մտքեր սփռել: Ժողովուրդ ջան, ներկայումս ավելի ագրեսիվ և զգալի է տարվում առցանց, շատ մանր ստեր ցրելու և շատ աննշան ու աննկատելի իրականությունից շեղելու քաղաքականությունը, որի նպատակը՝ տարբեր ասեկոսները, համատեքստից կտրված արտահայտությունները կաթիլ-կաթիլ լցնելով ի վերջո բռնապետության երազած դավադրությունների տեսություն ստեղծելն է: Անմահ է Սևակը և ավելի քան արդիական այսօր: Նրա խոսքը երբեք չի կարող լինել « անմիջական իրականութեան հետ շփոթելը կրնայ... ծուռ տեղեր տանիլ»-ը, ինչպես ոմանք զուր և ապրադյուն ջանքեր են գործադրում հիմա, այլ Սևակի անմար խոսքը պետք է դառնա մեր շուրթերի ամենօրյա աղոթքը, ղողանջը հերոսական............... դու իմ ժողովուրդ, Որ քո պատմագրքերով Մի ձիգ ցուցակ ես Ու լեցուն ցանկ ես Նահատակների՛, Զոհի՛, Հսկայի՛, Դու չես զգացել երբևէ կարիք Նաև քաջերի, Անբեկ աջերի, Որ կրծքիդ վրա Դարձել են զրահ, Որ սուրբ են պահել պատիվդ ազգային Իրենց պարզ կյանքով-մահով հսկայի:
Հ.Շ.
նկատի ունեմ Ալեքի այն ընկերները որոնք ապահով կերպով ապաստան գտան Մայր Հայրենիք, որոնցմէ ոմանք այժմու - կամ նախորդող նոյնատիպ - վարչակարգն է որ օտար հալածանքներէ ազատեց - ի դէմ թրքական ծանր ճնշումների -, մինչեւ իսկ բանտերից հանեց, եւ բոլորը թեւաբաց ընդունեց Մայր Հայրենիքում. ---ապերախտությունն ալ սահման մը ունի. --- անոնք որ դու նշում ես բնաւ չեմ ճանչնար, չեմ գիտեր ովքեր են, եւ ինչ է պատահել իրենց. --- զիս «դասակարգելու» ջանքերդ ալ ապարդիւն են, ես իմ միտքերուս հետ միշտ մենաւոր եղած եմ, եւ շատ ալ հանգիստ եմ այդպէս, մերսի --- եւ վերջապէս, երգերն ու բանաստեղծութիւնները լաւ բաներ են, սակայն զանոնք տառացիօրէն, անմիջական իրականութեան հետ շփոթելը կրնայ... ծուռ տեղեր տանիլ: --- Պետութեան դէմ զէնք բարձրացնելով իրենք զիրենք փաստօրէն չեզոքացնողները՝ պայքարի կարճ, մակերեսային ու հեշտ ճանապարհն է որ ընտրեցին --- արտօնէ եւ հանդուրժէ որ նախընտրեմ աշխատանքս մղել առանց բրտության, եւ մանաւանդ, բանտէն դուրս, այսինքն՝ երկարատեւ շունչով եւ ընթացքով:
Որ - բավակա՜ն է
Ես չգիտեմ ինչպես է «Հետք»-ը հանդուրժում երբ էթիկայի կանոներին հակառակ մարդիկ փորձում են որևէ մեկի առողջական խնդիրները ի ցույց հանրության «փաստել» որպես մարդու մտավոր անկարողություն: Սա առաջնային: Չգիտեմ Հ.Շ.-ն Ալեքի ո՞ր ընկերներին ի նկատի ունի. նրանց ում «անհայտ» պատճառներով Մայր Հայրենիքում օրը ցերեկով սպանեցին (Դավիթ, Ապո, էլեն և այլն): Հանգստացնեմ Հ.Շ.-ին՝ Ալեքի ԸՆԿԵՐՆԵՐԸ, նրանք ովքեր տակավին դեռ չեն լրացրել խորհրդավոր ու չբացահայտված սպանությունների շարանը միշտ եղել են և կլինեն Ալեքի կողքին: Մի բանում համձայն եմ Հ.Շ.-ի: Այո, Սասնա Ծռերը մեծ վնաս հասցրին Հ.Շ.-ին և բոլոր «հայդուկներին»: Մի անգամ էլ հիշենք մեծն Սևակին....................... Խանդութ խաթունի գովքի փոխարեն, Սասնա զմբզմբան ջրերի նման, Հնչեց սարերում, ճամփեքում ոլոր Աջ ու ձախ հորդած Երգը քաջորդաց «Վայ զուլում-վայ»-ը մի պահ խեղդելով..
Հ.Շ.
Սիրելի Ալեքը իր տեսողութիւնը կորցրեց միայն այն պահին՝ երբ յաջողեցաք զինք խաբել, քաշել ձեր խելագար սայթաքումին մէջ - որ երեւի իրոք վերջ չունի - : --- Եւ ահա, զինք հասցուցիք բանտ, Մայր Հայրենիքի մէջ: --- Եւ դեռ կը շարունակես զինք, իր անունը անամօթաբար գործածել, շահագործել... Վրան ալ դեռ Մոնթեի անունը, որպէս հաւելեալ համեմ՝ սարքած զզվելի ապուրիդ... --- Նաեւ, այստեղ քո թիրախը, երիտասարդութիւնը, ապուշի տեղ կը դնես:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter