HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանն առաջին հաղթանակը տոնեց Օլիմպիական խաղերում

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ մտավ բռնքամարտիկ Վլադիմիր Մարգարյանը (69 կգ)։ Մարգարյանի առաջին մրցակիցը Ֆիջիի ներկայացուցիչ Հիլլ Վիսթոնն էր: Երեք ռաունդներից հետո Մարգարյանը հաղթեց 3-0 հաշվով։ ՀԱՕԿ լրատվության բաժնի հաղորդմամբ՝ հաջորդ մենամարտը հայ բռնցքամարտիկը կանցկացնի կուբացի Ռոնիել Իգլեսիասի հետ։

Բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանը հաղթանակի մասին ասել է. «Հաղթանակի համար ուրախ եմ, սակայն մենամարտի ընթացքից գոհ չեմ։ Լարվածությունը շատ մեծ էր, քանի որ մեկնարկային մենամարտն էր։ Բայց այս մրցակիցս այդքան էլ բարձր որակներ չուներ։ Հաջորդ մրցակիցս Օլիմպիական չեմպիոն է, և ես միայն հպարտ եմ նրա հետ մրցելու համար։ Ամեն ինչ անելու եմ հաղթելու համար»։

«Ծանր մենամարտ ստացվեց այն պատճառով, որ Վլադիմիրի առաջին մենամարտն էր։ Սակայն իր վարպետությամբ` նա գերազանցում էր մրցակցին երեք, չորս անգամ։ Իսկ ինչ վերաբերում է նրա հաջորդ մրցակցին՝ օլիմպիական չեմպիոնին, ապա ամեն ինչ փոխվում է, և նախորդ խաղերից անցել է չորս տարի»,- ասել է նրա գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը։

Լուսանկարը՝ www.armnoc.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter