
Ռիո-2016. Մարմնամարզիկ Հուրի Գեբեշյանը չհաղթահարեց որակավորման փուլը
Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում մեկնարկել է կին մարմնամարզիկների որակավորման փուլը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի կին ներկայացուցիչ Հուրի Գեբեշյանը բազմամարտում հավաքեց 53.748 միավոր և չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը։
Հուրի Գեբեշյանի անունով կանվանի նոր տարր, որը նա կատարեց զուգափայտերի վարժության ժամանակ: Տարրը հետևյալն է. վարժությունը սկսելուց առաջ Գեբեշյանը հրվեց առաջին ձողից և պտտվելով 360 աստիճան բռնվեց մյուսից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել