Աշոտ Կարապետյանն ազատվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի պաշտոնից
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Աշոտ Կարապետյանն այսօր ազատվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի պաշտոնից: Ինչպես տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը, ոստիկանությունում ՊՊԾ գնդի գրավման եւ դրան հաջորդած իրադաձությունների կապակցությամբ ընթացող ծառայողական քննությունների արդյունքներով, ոստիկանության պետի հրամաններով՝ ոստիկանության մի շարք ծառայողներ, այդ թվում՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը, ենթարկվել են կարգապահական տույժերի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել