HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ. «Ափիոն» տեսակի թմրամիջոց՝ փոստային ծանրոցում

Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության  վարչությունն օրերս թմրանյութի ապօրինի տեղափոխման խոշոր դեպք է բացահայտել: Ինչպես տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, մաքսանենգության թիրախն այս անգամ  փոստային առաքանիների ուղին էր:

2016թ. հուլիսի 26-ին «Հայփոստ»-ում գործող մաքսային սպասարկման կետում ՊԵԿ աշխատակիցները զննման ենթարկելով առաջին հայացքից սովորական թվացող` Հայաստանից Կանադա ոմն Հակոբ Ներսիսյանի անվամբ արտահանվող 5,85 կգ ընդհանուր քաշով ծանրոցը, պարզել են, որ առկա է կասկածելի պարունակությամբ 5,54 կգ քաշով ընդեղեն: Ծանրոցի ուսումնասիրությամբ հայտնաբերվել է, որ «մաքսանենգ» ընդեղենի միջուկը փոխարինվել է մուգ շագանակագույն, յուրահատուկ հոտով ափիոնանման զանգվածով` փաթեթավորված կապույտ պոլիէթիլենային թաղանթով: Դեպքի առթիվ հուլիսի 27-ին Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգություն): Դատաքիմիական փորձաքննությամբ հաստատվել է, որ հայտնաբերված զանգվածն «ափիոն» տեսակի թմրամիջոց է:  

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ծանրոց ուղարկողը Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի է, Երևանում փաստացի բնակվող, ազգությամբ հայ՝ Հագոպ Կրիկորի Դերներսեսյանը: Ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում օգոսոտոսի 5-ին Հագոպ Դերներսեսյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ՊԵԿ քննչական վարչություն ու նույն օրը ձերբակալվել: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, գործի բազմակողմանիությունը և օբյեկտիվությունն ապահովելու նպատակով կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter