HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաձիգ Հրաչիկ Բաբայանը դուրս չեկավ Օլիմպիական խաղերի եզրափակիչ

Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերի երրորդ օրը պայքարը սկսեցին հրաձիգները:

Հայաստանի ներկայացուցիչ Հրաչիկ Բաբայանը 10 մետր, օդամղիչ հրացան, 60 կրակոց վարժությունում հավաքելով 621,5 միավոր, զբաղեցրեց 24-րդ տեղը: Որակավորման փուլին մասնակցում էին 56 մարզիկներ:

Հրաձգության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի կարծիքովʼ փորձի պակասի պատճառով է, որ Հրաչիկ Բաբայանը դուրս չեկավ Օլիմպիական խաղերի եզրափակիչ։

«Հրաչը լավ պատրաստված էր այս խաղերին, պատրաստ էր բարձր արդյունքների, բայց փորձի պակասը զգացնել տվեց։ Մի քիչ լարվածություն ուներ։ Մյուս արդյունքների հետ համեմատ` Հրաչի արդյունքը շատ մոտ էր։ Նա դեռ երիտասարդ է և լավ ապագա ունի»,- ասել է Նիկողոսյանը։

Այս ձևում գրանցվեց նաև նոր ռեկորդ: Իտալացի մարզիկը հավաքեց 630.2 միավոր և առաջին տեղով դուրս եկավ եզրափակիչ:

Եզրափակիչ փուլում մեդալների համար կպայքարեն 8 մարզիկներ:

Աղբյուրը՝ http://www.armnoc.am/

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter