Քանդակագործ Բոգդան Հովհաննիսյանը՝ Վանաձորի ու վանաձորցու մասին
Ես ծնունդով Ձաղիձորից եմ ու պարծենում եմ դրանով: Մինչև 7 տարեկան Ձաղիձորում եմ ապրել ու որ հարցնում են՝ որտեղից ես, ասում եմ՝ ձորիցն եմ: 7 տարեկանից մինչև հիմա Վանաձորում եմ ապրում:
Ինչ վիճակում ուզում ա էղնի, ինձ համար սիրելի ա էս քաղաքը: Բոլորիդ հետ ա դա պատահել. Երևանից որ գալիս ենք, հենց հասնում ենք սարի գլուխը, որ գրած ա «Դբա լավը», վայ, ասում ենք՝ Լոռի մտանք: Հենց Վանաձորի ցուցանակն ենք տեսնում, մեր սիրուն քաղաքն ենք մտնում: Ուզում ա անձրև էղնի, կարկուտ էղնի, կապ չունի, մեկ ա՝ մեր սիրուն քաղաքն ա: Ու ինձ թվում ա՝ բոլոր խելքը գլխին մարդկանց համար իրանց քաղաքն իրանց համար 7-րդ հրաշալիք պետք ա ըլնի:
Ոնց որ արդեն սովորություն դարձրած էղնենք, շատ ժամանակ մենք ջուր ենք ծեծում՝ էս շենքն ինչ ա, էն բուդկեն ինչ ա, էն մայթն ինչ ա: Իրականում դա այդպես ա, բայց իրականում ջուր ենք ծեծում, է, ախր: Ի՞նչ օգուտ կա, որ ասում ենք: Այ, եթե մի ծերակույտ ըլներ, էդ ծերակույտի անդամները գային ասեին՝ ա՛յ քաղաքապետ ջան, ա՛յ մարզպետ ջան, էս բանը ըսենց չի կարելի, էս ծառն ինչի՞ եք կտրում, խանութի կողքով որ անցաք, բա չե՞ք տենում՝ ծառի կլեպը պոկել են, ուրեմն չորացնելու համար են պոկել: Դեմը խանութ կա: Ո՞վ ա արել, կարող ա՞ ուրիշ մարդ ա արել: Չէ՛, խանութի տերն ա արել… Այ, եթե էդ ծերակույտն էղներ: Բայց ոչ 18 տարեկան ծերակույտ: Էդ ավագանի որ ասում են: 20 տարեկան ավագանի կըլնի՞: Էդ որտեղի՞ց գտան, որ 20 տարեկանում ավագանի ըլնի: Ավագանի՜… Հլա անունը տեսեք ինչ ա, է: Բա որ հանկարծ ծերակույտ ըլներ, ընդո՞վ ինչ էին անելու: 20 տարեկան ծերակույտի անդամ, հա՞: Լալոշարած՝ մեկին մեկ չի կարում գումարի, բայց ուզում ա քաղաքի բախտը որոշի:

Ու որոշում են… Այսինքն՝ մեզանից ոչինչ կախված չի: Թող մարդիկ իրանց պարտքը կատարեն, սիրեն էս երկիրը, իրանց հայրենիքը: Տեսա՞ք ապրիլին ոնց ոտքի կանգնեցին: Բա հուզիչ չէ՞ր: Բոլորն իրանցու գլխու առավոտը վեր կացան ու հայդա՝ Կամո Հովհաննիսյանի մոտ հերթագրվելու: Էդ ո՞նց եղավ, է, ինչքան ծանոթ ունեինք, գնացինք ընդեղ հանդիպեցինք: Որովհետև խելքը գլխին ժողովուրդ են: Պատկերացնո՞ւմ ես, որ ղեկավարողներն էդ ձևի ըլնեին, համապատասխանեին էդ ժողովրդին: Հրաշք կըլներ…
Էլ բան ու գործ չունե՞նք, պետք ա վեր կենանք գնաք պահանջենք, որ մեզ լավ նայեն, որ էս բանը լավ անեն… Բա մեր ընտրած մարդիկն ո՞ւր են: Էդ մարդուն ընտրել ենք, որ գնա մեր տեղը էդ գործն անի: Դու ինչի՞ ես ինձ ստիպում՝ թե քանդակդ թող, գնա էնտեղ ձեռքդ բարձրացրու: Ես չեմ ուզում ըտենց անեմ: Պողոսին էնա ընտրել եմ, է, Պողո՛ս ջան, գնա արա, էլի… Էնա մեզ տեղին ա, վերջ: Մենք արժանի ենք դրան: Եթե ընտրում ենք, ուրեմն արժանի ենք: Էլ չբողոքենք անտեղի տեղը՝ մեզ սենց արին, մեզ ընենց արին:
Ես չեմ կարող ասել՝ ինչպես անեն, որ լավ լինի, բայց կարող եմ ասել՝ փողոցը մաքուր ա՞, հրաշալի ա, ծառը կտրո՞ւմ են՝ վատ ա, չի կարելի: Կամ մայթը վերցնում են, էդ ո՞ւմ կոտրած ձեռքն ա ստորագրում, որ հենց մայթի վրա պատ են դնում, էդ ո՞վ ա թույլ տալիս… Տունը կառուցում են հենց ուղիղ մայթի վրա, ման են գալիս, ման են գալիս, էդ ստորագրողին չեն գտնում…
Ինձ մոտ միշտ տուրիստներ են գալիս: Ու էդ գիդը միշտ զանգում ա, ասում՝ պարո՛ն Հովհաննիսյան, տուրիստներ ենք բերում, եկեք մեզ դիմավորեք, որ տանենք արվեստանոց, բայց խնդրում եմ, աղբի մոտով չտանեք, էլի: Գետի կողքին աղբանոցներ ունենք 5-6 հատ, 5-6- ն էլ՝ լիքը: Դատարկ չկարեցա տենամ էդ անտեր աղբանոցները, որ հլա տենամ դատարկ սիրո՞ւն են, թե՞ չէ: Չի ըլնում: Թարսի պես տուրիստները որ գալիս են շենքի մոտ, շենքից հենց անցնում են ու տեսնում են աղբ կա, չէ՞, թե ընչի՞ հըմար են նկարում, ես չեմ հասկանում…

Մարդը մտավ քաղաք, առաջին հերթին ի՞նչն ա նայում: Բոլորս գիտենք՝ ամբողջ աշխարհում երբ ուզում են իմանան տվյալ երկրի հզորությունը, նախ ճանապարհներին են նայում: Հիմա դուրս արի մեր փողոց ու դու կտեսնես, թե ինչ պետության մեջ ենք մենք ապրում: Բոլորը՝ քանդած, բոլորը: Գարունքվանից սկսում են մտածել: Գարունը մտածում են՝ երբ պետք է ասֆալտապատվի, ամառը մտածում են, աշունը որոշում են, թե ինչ տեն անիլ: Մեկ էլ տեսնում ես՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին սկսեցին ասֆալտ անելը: Ձմեռը ասֆալտ են անում ու վարորդներս ըտենց էլ մի մաքուր, սիրուն ճամփա չենք տենում…
Գնացել եմ ասֆալտ անողին, որ մազութ ա թափում, փոսի կողքերը թողած ուրիշ տեղ ա անում, ասում եմ՝ ինչի՞ չես լավ անում, ասֆալտդ քանդվելու ա: Ասում ա՝ ես սրա մասնագետը չեմ, բան ա, ինձ կանչել են, էլի: Կողքից էլ ասում են՝ ա դե քու ինչի՞ն ա պետք, որ ասում ես: Ա դե ըտենց ասում ենք, ոչ մեկս տեր չենք էղնում մեր քաղաքին, անտեր ենք թողնում, նրանք էլ պատահական մարդիկ են, ղեկավարում են: Պատահականորեն ընկել են ըտեղ, պատկերացնո՞ւմ ես, մարդու ձեռը կառավարություն ես տալիս: Հրաշք ա, քեզնից վախենում են, քո ասածը կատարում են…
Ամեն ինչ էլ փոխվելու ենթակա ա, ամեն ինչ: Որ ամեն ինչ քարացած չմնա: Ղեկավարները փոխվեն, օրենքները փոխվեն, նոր օրենքներ մտնեն: Մեզ ու գյորա օրենքներ ըլնեն, մեր բնույթն ու գյորա օրենքներ ըլնեն: Թե չէ՝ մենք մի ձևի մտածում ենք, օրենքը մի ուրիշ բան ա մեզ պարտադրում: Ըտենց ո՞նց կըլնի: Մենք գավառական մտածում ենք, մեզ եվրոպական օրենքներ են բերում դեմ տալիս:

Վանաձորում առաջին հերթին կուզեի քաղաքը մաքուր ըլներ, կանաչով պատված ըլներ, ծառեր տնկեին…. Էդ անտեր փոսերը փակվեն, էդ աղբը հավաքեն: Ես չգիտեմ՝ ո՞վ ա էդ աղբի ղեկավարը, քանի՞ հատ աղբի ղեկավար կա, բա չեն ասո՞ւմ՝ ա՛յ անամոթներ, մաքրեք էլի էս քաղաքը:
Ինչ որ աչքս տեսնում ա, էն կարամ ասեմ, իսկ տեսածս բացասական ա: Ախր ես էլ բացասական բան չեմ ուզում ասեմ, ի՞նչ անեմ:
Շատ տխուր զրույց եղավ մեր զրույցը: Ես էնքա՜ն կուզեի լավ բաներից խոսեինք: Եկեք բոլորս սիրենք մեր քաղաքը, մեր հայրենիքը սիրենք, թե չէ 5 տարին, 50 տարին մի անգամ ազգովին վեր ենք կենում, գնում թուրքի հերն անիծելու: Բայց հենց թուրքը ետ ա դառնում, արդեն մենք ենք քանդում մեր երկիրը:
Գայանե Սարգսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել