HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սարգիս Մարտիրոսյանը՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ

Այսօր հրավիրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ներկայացրել է համակարգում կատարված կադրային փոփոխությունները: Ըստ այդմ՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից ու գրանցվել կադրերի ռեզերվում: Երևան քաղաքի վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, որը մինչ այս ղեկավարում էր ոստիկանության Շիրակի մարզային վարչությունը:
Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ Վլադիմիր Գասպարյանի հրամանով կատարվել են նաև կադրային այլ փոփոխություններ: Մասնավորապես, ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ է նշանակվել Լոռու մարզային վարչության պետ Արտակ Կարապետյանը, որին այդ պաշտոնում փոխարինել է Տավուշի մարզային վարչության պետ Արշավիր Գևորգյանը:

Լուսանկարում՝ ձախից՝ Աշոտ Կարապետյանը, Վլադիմիր Գասպարյանը, Սարգիս Մարտիրոսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter