Խաղողի այգիներում մեծացել է օիդիում հիվանդության տարածման վտանգը
Գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է, որ հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետևանքով խաղողի այգիներում մեծացել է օիդիում հիվանդության տարածման վտանգը: Հիվանդության տարածման կանխարգելման նպատակով նախարարությունը խաղողագործներին հորդորում է պայքարի միջոցառումներ իրականացնել սնկասպան որևէ պատրաստուկով:
Բույսերի պաշտպանության միջոցառումները ցանկալի է իրականացնել վաղ առավոտյան և երեկոյան ժամերին:
Հնարավորության սահմաններում ավելացնել ջրումները և դրանց նորմաները։ Ապահովել բույսերի համար անհրաժեշտ խոնավության քանակությունը: Խորհուրդ է տրվում ջրումները հիմնականում կատարել երեկոյան և գիշերային ժամերին։
Բանջարանոցներում, պտղատու և խաղողի այգիներում մշակության ու բերքահավաքի աշխատանքներն իրականացնել առավոտյան և երեկոյան ժամերին: Հավաքած բերքը պահպանել ստվերում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետության մարզերում ընթացքի մեջ է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է առանձնակի զգոնություն ցուցաբերել այդ աշխատանքներն իրականացնելիս' հիշեցնելով, որ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն' արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքերի բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող հողերում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել