HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտարարվել է «Գարեգին Հովսեփյան. տարվա լավագույն արվեստի քննադատական հոդված» մրցույթը

ՀՀ մշակույթի նախարարությունը և Արվեստի քննադատների ազգային ասոցիացիան (AICA Armenia) հայտարարում են «Գարեգին Հովսեփյան. տարվա լավագույն արվեստի քննադատական հոդված» հանրապետական մրցույթը:

Մրցույթի նպատակն է նպաստել Հայաստանում ժամանակակից արվեստի քննադատության զարգացմանը, խրախուսել երիտասարդ արվեստի քննադատներին և նրանց համար տպագրվելու առավել նպաստավոր պայմաններ ստեղծել:

Մրցույթին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան հեղինակները: Հայտերը կարող են ներկայացնել ինչպես անհատներ, այնպես էլ նրանց ներկայացնող կազմակերպություններ, խմբագրություններ:

Մրցույթին ներկայացվում են մրցութային տարում (2012թ.) հայկական տպագիր կամ էլէկտրոնային մամուլում լույս տեսած, հայոց լեզվով գրված, արվեստի քննադատական հոդվածները:

Սահմանվում է գլխավոր մրցանակ՝ 200 000 դրամի չափով, երկրորդ մրցանակ՝ 100 000 դրամի չափով և երրորդ մրցանակ՝ 100 000 դրամի չափով, որով պարգևատրվելու է առաջին մրցանակ ստացող հոդվածի հրատարակիչը:

Մրցույթին ներկայացվող փաստաթղթերն են հեղինակի համառոտ կենսագրությունը (CV), անձնագրի պատճենը, մրցույթին ներկայացվող հոդվածը, որի հրատարակչի անունն ու հրատարակման տարեթիվը պարտադիր պետք է երևան:

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը պետք է ուղարկվեն էլեկտրոնային տեսքով' [email protected] էլ.փոստով:

Հայտերն ընդունվում են մինչև մրցութային տարվան հաջորդող տարվա հունվարի 15-ը: Արդյունքները հայտարարվում են մրցութային տարվան հաջորդող տարվա մարտ ամսվա առաջին կեսին:

Տեղեկությունների համար զանգահարել (010) 52.19.72 (ՀՀ Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչություն), (093) 28.22.05 (մրցույթի համակարգող՝ Լիլիթ Սարգսյան):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter