HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բարև Երևանը» պահանջում է պաշտոնանկ անել փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանին

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը հաղորդագրություն է տարածել, որով պահանջում է պաշտոնանկ անել փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանին, որին պատասխանատու է համարում հուլիսի 29-ին Սարի թաղում խաղաղ հանրահավաքի մասնակիցների նկատմամբ կիրառված բռնությունների համար: Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Լյովա Երանոսյանն ուղարկվեց արձակուրդի: Ստորեւ՝ «Բարև Երևան» խմբակցության հաղորդագրությունը: 

«Ս.թ. հուլիսին «Սասնա Ծռեր» խմբավորման իրականացրած գործողությունների հետևանքով առաջացավ բողոքի մեծ ալիք, որը դրսևորվեց ցույցերի, երթերի ու ակցիաների միջոցով: Ոստիկանությունը բռնի ուժով, օրենքի կոպիտ խախտմամբ դրանք բնախեղդ արեց: Եվ այդ ամբողջի պատասխանատվությունը կրում է Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը օրեր առաջ պահանջեց ազատել նրան աշխատանքից: Նրա պաշտոնանկությունն այլևս իրականություն է:

Այդ օրերին ոստիկանության գործողություններն իրենց հրոսակային դրսևորմամբ գագաթնակետին հասան Երևանի Սարի Թաղ համայնքում, և այն, կարելի է ասել, տեռոր էր ցուցարարների ու խաղաղ բնակչության հանդեպ: Այդ վայրագությունների կազմակերպողն ու պատասխանատուն ՀՀ փոխոստիկանապետ, ՈԶ հրամանատար Լյովա Երանոսյանն էր, ով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ ուղարկվեց արձակուրդի:

«Բարև Երևանը» պահանջում է Լյովա Երանոսյանին արձակուրդի ուղարկելու փոխարեն ազատել աշխատանքից և պատասխանատվության ենթարկել օրենքի ողջ խստությամբ:

Խմբակցությունը շարունակելու է լրատվամիջոցներին ու հանրությանը ներկայացնել «թեկնածուների» հաջորդական շարքը՝ պահանջելով նրանց պաշտոնանկությունը՝ հետևողական լինելով դրանց իրականացման հարցում»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter