HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՀԺ». «ԳԱԼԱ»-ի բողոքը մերժեցին

Երեկ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը հրապարակել է Գյումրու հին հեռուստաաշտարակի վերաբերյալ «ՉԱՊ» ՍՊԸ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության վերաքննիչ բողոքի մասին իր որոշումը:

ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը թողել է անփոփոխ' «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը պարտավորեցնելով 1-ամսյա ժամկետում հեռուստաաշտարակի վրայից ապամոնտաժել իր հեռարձակող սարքավորումները:

Այս գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դեռևս 2008-ի ապրիլի 14-ին էր նույն որոշումը կայացրել: Վերաքննիչ դատարանը մնացել էր նույն դիրքորոշմանը, սակայն ՀՀ Վճռաբեկ դատարանն այնուհետև բեկանել էր Վերաքննիչ դատարանի որոշումը:

«ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը երեկ հայտարարություն էր տարածել' նշելով, որ «հեռուստաընկերությունը շարունակելու է իր իրավունքի պաշտպանության համար դիմել դատական ավելի բարձր ատյանի' ՀՀ վճռաբեկ դատարան, նաև Եվրոպական դատարան»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter