HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարություն Առաքելյանի հայտարարությունը

ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, 
Պատճեն՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանին,
Զանգվածային լրատվական միջոցներին

Հաղորդագրություն՝ պետական միջոցների խոշոր չափերի՝ 31 միլիոն ԱՄՆ դոլարի հափշտակության ուսումնասիրության վերաբերյալ

Ես՝ Հարություն Առաքելյանս սեփական նախաձեռնությամբ իրականացնելով ուսումնասիրություններ զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված հոդվածները, տեսաերիզները և վերլուծական նյութերը, հանգել եմ այն եզրակացության, որ 2006 թվականին «Նաիրիտ» գործարանի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի իրականացված առքուվաճառքի փոխարեն իրականում տեղի է ունեցել «Նաիրիտ» գործարանի՝ պետական գույք հանդիսացող բաժնետոմսերի 90 տոկոսի նվիրատվություն օֆշորային գոտում գրանցված, քիմիայի ոլորտում պատմություն չունեցող, անհայտ «Օտֆորդ մարկետինգ» կազմակերպության, 20.000 ֆուտ ստեռլիգ հիմնադիր կապիտալ ունեցող «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» (Rhinoville Property Limited) ընկերությանը, որի սեփականատերերի անունները մինչ օրս անհայտ են հանրությանը:

«Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» ընկերությունը «Մեժգոսբանկում» գրավ դնելով ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից նվեր ստացված «Նաիրիտ» գործարանի բաժնեթղթերի 90 տոկոս փաթեթը, ստացել է 70 միլիոն ԱՄՆ դոլար վարկ, որից միայն 39 միլիոն ԱՄՆ դոլարն է մուտք արել ՀՀ պետական բյուջե, մնացած 31 միլիոն ԱՄՆ դոլարի ճակատագիրը անհայտ է:

Իմ ուսումնասիրությունները պարզեցին, որ 2006 թվականին «գործարքին» իրենց անմիջական մասնակցությունն են ունեցել հիմնականում հետեւյալ պատասխանատու անձինք, որոնց հարցաքննությունը կպարզի իրողությունը.

-Տիգրան Սարգսյան՝ որպես ՀՀ Կենտրոնական Բանկի նախագահ, որը միաժամանակ հանդես է եկել որպես «Մեժգոսբանկի» խորհրդի նախագահ, քանի որ ԱՊՀ Կենտրոնական Բանկերի նախագահները ռոտացիոն կարգով ստանձնում էին այդ պաշտոնը 6 ամսվա կտրվածքով,

-Վահան Մելքոնյան՝ միաժամանակ «Մեժգոսբանկի» ներկայացուցիչ եւ «Նաիրիտ» գործարանի գլխավոր տնօրեն, ինչպես նաեւ հանդիսանում է օֆշորային «Օտֆորդ մարկետինգ» կազմակերպության սեփականատեր, որի կազմի մեջ է մտնում «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» դուստր կազմակերպությունը (ժողովրդական լեզվով ասած՝ այս գործարքի Թուլաթը, քանի որ նա ամեն տեղ է հանդես գալսի որպես կողմ),

-Անդրե Նարսիսյան՝ «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» ընկերության երեւացող սեփականատեր, Ֆրանսայի քաղաքացի, ըստ լուրերի մահացել է 2006 թվականի տարեվերջին,

-Անատոլի Տուրկաձե՝ «Մեժգոսբանկի» նախագահ, պաշտոնական դիրքի չարաշահման համար հեռացված է աշխատանքից,

-Սերգեյ Կուլիկով՝ «Մեժգոսբանկի» փոխնախագահ, հարուցվել է քրեական գործ նրա եւ ընտանիքի անդամների հանդեպ, քանի որ  «Մեժգոսբանկի» վարկավորած կազմակերպությունները հիմնականում պատկանում էին Կուլիկովի ընտանիքի անդամներին,

-Նատալյա Բլագովա՝ Կուլիկովի եղբոր կինը, Անդրե Նարսիսյանի տված լիազորագրով որպես «Ռայնովիլի» ներկայացուցիչ, «Մեժգոսբանկի» վարկային պայմանագրում ստորագրել է «Նաիրիտի» 70 միլիոն ԱՄՆ դոլար ծավալի վարկային ծրագիրը ստանլու համար,

-Տատյանա Սերբկովա՝ 2001-2007թթ ժամանակահատվածում աշխատել է «Մեժգոսբանկում»՝ ղեկավարելով միջպետական ծրագրեր, ստեղծել է «Ինտերկաուչուկ» ընկերությունը եւ ղեկավարել «Նաիրիտ» գործարանի զարգացման եւ վերազինման ծրագիրը: Նրա հանդեպ իրականացվել են ահաբեկումներ եւ սպառնալիքներ, կատարվել է կարեւոր փաստատղթերի գողություն նրա կաբինետից:

-Արմեն Մովսիսյան՝ ՀՀ էներգետիկայի նախարար, 2007 թվականին «Նաիրիտ» գործարանի բաժնետերերի խորհրդի նախագահ, որի որոշման համաձայան վաղաժամկետ դադարեցվել են Տնօրենների խորհրդի անդամներ հանդիսացող Տ.Սերբկովայի, Մ.Պիոտրովսկայաի, Ա.Մարկովսկիի եւ Մ.Պերելմանի լիազորությունները եւ նրանց փոխարեն Տնօրենների խորհուրդը ձեւավորվել է բացառապես Սերգեյ Կուլիկով եւ Վահան Մելքոնյան զույգի միջեւ (հիշեցում. Ս.Կուլիկովը ԱՊՀ միջպետական բանկի փոխնախագահն էր, իսկ Վ.Մելքոնյանը՝ նույն բանկի հայաստանյան ներկայացուցիչը):

-Եգելսկի Ալեքսանդր Եվգենեւիչ՝ Կուլիկովի հանձնարարությամբ Տատյանա Սերբկովային սպառնալիքներ ներկայացրած անձ ՝ վերջինիս «Նաիրիտ» գործարանի «առքուվաճառքի» անհամաձայնության կապակցությամնբ
-Աշոտ Սարգսյան՝ «Նաիրիտ» գործարանի փոխտնօրեն, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը, ըստ մամուլի հրապարակումների իրականացնում է գործարանի ֆինանսական շարժի վերահսկողություն:

Եզրակացություն
Համաշխարհային շուկայում մենաշնորհային դիրք գրավող, Հայաստանի Հանրապետության արտադրական հզորություն հանդիսացող «Նաիրիտ» գործարանի հանդեպ կանխամտածված իրականացվել է արտադրական հզորությունների փոշիացման՝ սննկացման կանխամտածված գործառույթ, որի արդյունքում շահել են «Նաիրիտ» գործարանի մրցակիցները:

Սրա մասին է վկայում նաեւ այն փաստը, որ Եվրամիությունը հայտարարել է մինչեւ 2012թ. Եվրոպայի տարածքում քլորի արտադրության փակման ծրագրի մասին ու անգամ ֆինանսական տեսանկյունից պաշտպանված այնպիսի կազմակերպությունները, ինչպիսիք են «Բայերը» եւ «Դյուպոնը», անընդհատ դաժան քննադատության են ենթարկվում վերահսկող մարմինների եւ բնապահպան հասարակական կազմակերպությունների կողմից, հետեւաբար «Նաիրիտի» գոյությունը ընդհանրապես նոր դժվարություններ էր ստեղծում քիմիայի ոլորտի համաշխարհային «շնաձկերի» համար:

2006-2011 թթ ընկած ժամանակահատվածում մի խումբ մարդկանց կողմից «Նաիրիտ» գործարանի հանդեպ իրականցավեց կանխամտածված «անգրագետ» ղեկավարում, կանխամտածված վնասարարություն, որի արդյունքում կուտակվեցին 100 միլիոնավոր դոլարների հասնող պարտքեր, եղան հրդեհներ ու պայթյուններ, եղան զոհեր:

Այսօր էլ շարունակվում է ՀՀ սեփականություն հանդիսացող «Նաիրիտ» գործարանի կանխամտածված սննկացումը եւ որպես նշվածի ապացույց՝ արտադրության համար պիտանի սարքավորումների հազարավոր տոննաների հասնող ծավալների վաճառքի փաստն է վերջին օրերին՝ մետաղի ջարդոնի տեսքով (առաջին խմբաքանակը արդեն վաճառվել է):

«Նաիրիտի» գործարքի ռուսաստանցի մասնակիցների նկատմամբ ՌԴ Դատախազության կողմից հարուցվել է քրեական գործեր, պետականացվել են նրանց գույքը, սակայն նույն գործարքի հայաստանյան պատասխանատուները մինչ օրս խուսափել են քրեական պատասխանատվությունից, քանի որ զբաղեցնում են բարձր պետական պաշտոններ:

ՀՀ քաղաքացի Հարություն Առաքելյան
Երեւան, նոյեմբեր 21, 2011թ.

Հայտարարություն՝ ՀՌԱԿ-Ի հանդեպ կազմակերպված անօրինականությունների մասին

Ես՝ ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանս տեղեկացնում եմ, որ անցած չորս ամիսների ընթացքում ՀՀ պետկան կառույցներ հադիսցող ՀՀ դատախազության, ՀՀ ոստիկանության, ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ մշակույթի նախարարության կողմից կուսկացության հանդեպ իրականացվում են անօրինականությունների մի ամբողջ շարք:

Մեկ կենտրոնից կազմակերպված ոտնձգությունները ՀՌԱԿ-ի հանդեպ տիպիկ բռանտիրությանը հարիր գործողություններ են, որոնք արտահայտվեցին «Ազգ» օրաթերթի անստորագիր հոդվածի հիման վրա ՀՌԱԿ Հանրապետական Վարչության անդամների մասսայական հարցաքննություններով՝ դատախազության և ոստիկանության ներկայացուցիչների կողմից և որևէ ապօրինություն չհայտնաբերելով չեն կարճում վարույթը, ավելին՝ անցել են սպառնալիքների և այժմ քրեկան գործ են հարուցել:

Երկու անգամ իրականացված ՀՌԱԿ օրինական 19-րդ Համագումարի որոշումերը անհեթեթ պատճառաբանությամբ երեք անգամ չվավարացվեց ՀՀ արդարադատության նախարարության Իրավաբանական անձերի գրանցման պետական ռեգիստրի գործակալությունը: Իսկ վերջին հայտին ընդհանրապես «չարձագանքեցին»՝ խախտելով սահմանված մեկ ամսվա ժամկետը:

Առավել զավեշտալի էր պետական կառույց հանդիսացող ՀՀ մշակույթի նախարարության սանձարձակությանը ՀՌԱԿ-ի հանդեպ, որն արտահայտվեց նախարարության կառույց հանդիսացող Հուշարձանների եւ մշակութային միջավայրի պահպանության ծառայության ղեկավարի և ողջ աշխատակազմի կողմից ս.թ. հոկտեմբերի 21-ին Երեւանի Անի Պլազա հյուրանոցի դահլիճում ՀՌԱԿ-ի կեղծ համագունար հրավիրելով, որն իր էությամբ քաղաքական խարդավանք էր եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներն արձանագրեցին, որ «պատգամավորները» չգիտեին, թե ուր էին եկել և նույնիսկ կուսակցության անունը չգիտեին: Եվ այս ամենը ղեկավարում էր այդ պետական կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար վլադիմիր պողոսյանը, որն նույնպես մասնակցում էր այդ խարդավանքներին եւ այս ամենը իրականացվում էր աշխատանքային ժամին:

Վերը նշված սանձարձակության քարոզիչ է հադես գալիս ՀՌԱԿ-ից օտարված «Ազգ» օրաթերթի տնօրեն հակոբ ավետիքյանը, որն փողոցային արտահայտություններով լեցուն վիրավորական «հոդվածներ» է տպագրում ՀՌԱԿ-ի ղեկավարության և իմ հասցեին նույն «Ազգ»-ի էջերում:

Հիմք ընդունելով վերը նշված կազմակերպված անօրինականությունները, ես՝ Հարություն Առաքելյանս հաստատակամորեն հայտարարում եմ, որ շարունակելու եմ իմ օրինավոր գործունեությունը և տեղեկացնում, որ անօրինականություն իրականացնող բոլոր պետական պաշտոնյաների անունները հայտնի են և հետագայում նրանցից որևէ մեկը չի խուսափելու պատասխանատվությունից:

ՀՌԱԿ ատենապետ
Հարություն Առաքելյան

Երևան, 21 նոյեմբերի 2011թ

Մեկնաբանություններ (1)

GEGHAM
BA PITI TANEN

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter