Բռնցքամարտիկ Արամ Ավագյանը հաղթանակով մեկնարկեց Օլիմպիական խաղերում
31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային 5-րդ օրն առաջինը պայքարի մեջ մտավ Արամ Ավագյանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:
Ռիոյի կենտրոնական համալիրում տեղավորված բռնցքամարտի դահլիճում կայացած մենամարտում Ավագյանն ուժերը չափեց Ճապոնիայի ներկայացուցիչ Արաշի Մորիսակայի հետ։ Միավորի 2-1 հաշվով հաղթեց Ավագյանը։
Ավելի վաղ հաղթանակ էր տոնել Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Վլադիմիր Մարգարյանը, ով հաջորդ մենամարտը կանցկացնի օգոստոսի 11-ին։
Քիչ ավելի ուշ տեղական ժամանակով ռինգ դուրս կգա Հովհաննես Բաչկովը։
Ռիո է ժամանել արդեն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել